Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Իմ կյանքի 22-րդ սեպտեմբերը

15:05, Вторник, 24 Сентября, 2013 года

2013թ. սեպտեմբերի 20: Արտաշատ ք.-ի Հովհ. Թումանյանի անվան №2 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր: Դպրոցի բակում կազմակերպված առավոտյան տողանը էլ ավելի բարձրացրեց աշակերտների և մանկավարժների տրամադրությունը:

Դրան հաջորդեց I-IV դասարանների աշակերտների մրցույթը` կավճանկարչությունից: Աշխատանքային օրն ավարտվեց միջոցառումով, որին ներկա էին հյուրեր` կրթության վարչությունից, դպրոցի ազատամարտիկ շրջանավարտներ և այլոք:

Խնդությունը, տոնական տրամադրությունը, հայրենասիրական երգն ու պարը միավորել էին միջոցառման մասնակիցներին ու դահլիճում ներկա ունկնդիրներին: Միջոցառման նպատակն էր` հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցության դաստիարակությունը:

Ներկաներին իրենց գեղեցիկ երգով ու ասմունքով հաճույք պատճառեցին II-IX դասարանների շնորհալի աշակերտները: Ամբողջ միջոցառումն ընթացավ սահիկահանդեսով` ուղեկցված Վ. Վարդանյանի «Հայաստան» երգով: Միջոցառման վերջում ելույթ ունեցան դպրոցի «Հյուսիս» պարային համույթի սաները, որոնք շուրջպարն ավարտեցին կազմելով Հայաստան բառը:

Մեր ժողովրդի դարավոր երազանքն այսօր իրականություն է դարձել, և մեր սերնդին բախտ է վիճակվել վայելելու ազատ ու անկախ Հայաստանի խաղաղ ու լուսավոր կյանքը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4799 | 0 | 0
Facebook