Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Թոփ 10 ամենազվարճալի կարգախոսները

12:11, Понедельник, 16 Сентября, 2013 года

Վերջերս «Էկո Պանել Արմենիա Գրուպ» ընկերությունների խմբի կողմից հայտարարվել էր մրցույթ նոր և կրեատիվ կարգախոսի ընտրության համար: Մրցույթի շրաջանակներում առանձնացվել են 10 ամենազվարճալի և անհավանական կարգախոսները.


    

1. Էկոպանել - Էլ տան համար պետք չէ բանել,

2. Մոռացե՞լ եք Ձեր հեռախոսը ուրիշի տանը - Էկո Պանել Արմենիա Գրուպ` մոռացեք Ձեր տանը,

3. Գնեք մի տուն, որը հետո կգրվի մի քանի կտակում,

4. Վաճառվում է դրսի դուռ` 56.000 USD: Դռան հետ տրվում է երկու բանալի և մեկ բնակարան,

5. Տունն էլ պետք է առողջ լինի,

6. Ձեր հարևանին նվիրել են դռե՞լ: Էկո Պանել Արմենիա Գրուպ` տեղափոխվեք մեզ մոտ,

7. Ձախորդ օրերը ձմռան նման գուքան ու կերթան, մեր սարքած տները հավերժ կմնան,

8. Հավատա գրպանիդ, վստահիր ուժերիդ, օգտվիր Էկո Պանել Արմենիա Գրուպից,

9. Փնտրում եք լավ աշխատանք, բայց չե՞ք գտնում, չունե՞ք հարուստ և հայտնի ծանոթներ: Էկո Պանել Արմենիա Գրուպ` ունեցեք գոնե հարուստ և հայտնի հարևաններ,

10. Էկոտներ -երբ դրամապանակդ չի դադարում լռել


     Մրցույթի հաղթողների համար ընկերությունը սահմանել է հետևյալ դրամական պարգևները.

1 ին տեղ - 100 000 ՀՀ դրամ դրամական պարգև,

2 րդ տեղ - 50 000 ՀՀ դրամ դրամական պարգև,

3 րդ տեղ - 30 000 ՀՀ դրամ դրամական պարգև:

Մրցույթը դեռ շարունակվում է և բոլոր ցանկացողները կարող են իրենց տարբերակներ տեղադրել ընկերության ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/EcopanelArmeniaGroup): Մրցույթի վերջնաժամկետը 2013թ.-ի սեպտեմբերի 20-ն է, իսկ արդյունքները կներկայացվեն 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4471 | 1 | 0
Facebook