Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի մարզաշապիկները 5 անգամ ավելի շատ են վաճառվում, քան Մադրիդի «Ռեալի» աստղային նորեկ Գարեթ Բեյլի մարզաշապիկները, գրում AS-ը:
Այս ամռանը Բեյլին ձեռք բերելու համար «Ռեալը» 100 միլիոն եվրո է վճարել Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Օզիլին 50 միլիոն եվրոյով վաճառել է «Արսենալին»: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը մեծ օգուտ է բերում լոնդոնյան ակումբին:
Բեյլի անունով մարզաշապիկները երբեք մեծ հետաքրքրություն չեն առաջացրել ֆուտբոլային երկրպագուների շրջանում: Մեծ Բրիտանիայում երկրպագուներն ամենաշատը գնում են Ուեյն Ռունիի, Ստիվեն Ջերարդի, Ֆերնանդո Տորեսի եւ Ռոբին վան Պերսիի մարզաշապիկները:
Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
https://www.facebook.com/I7love7football?ref=hl