Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Երևան

Spitak Axavni
Автор:
Spitak Axavni
14:05, Воскресенье, 14 Октября, 2012 года
Երևան
     Արդեն 2794 ամյա Երևանը մեր մայրաքաղաքն է, մեր վարդագույն քաղաքը, մեր տուֆակերտ քաղաքը, մեր սերը, մեր երիտասարդությունը, մեր ընկերը, լավ ու վատ օրերի մեր բարեկամը:
     Հոյակապ է Երևանը` հին ու բարի իր վարդագույն շենքերի հետ կանգնած է նա` մեր նորօրյա մոտեցմամբ կառուցված գեղեցիկ շենքերի կողքին, փայլում է այն, շողում գիշերային իր լուսավորությամբ: Մեր քաղաքում ապրելը հրաշք է. երգում է ծառ ու ծաղիկ, թուփ ու տերև, անգամ շատրվաններն են երգում այստեղ... Անհնար է չսիրելը այս քաղաքը, մեր քաղաքը: Քաղաք, որ միշտ եղել է ողջ հայության բնօրրանը, մեր միտքը, մեր հոգին ու կրոնը համախմբողը:
     Երևանի մթնոլորտն է հիասքանչ... Այժմյան Երևանն ավելի եմ սիրում: Օրեցօր բարեկարգվող փողոցներում ավելանում են գեղեցիկ զարդարանքները, կանաչը և, ի ուրախություն ինձ, ավելացել է ևս մեկ բան`Երևանումս ավելացել են արձաններ, որոնք սրբության պես պետք է պահել: Ավելացել են մարդիկ, ովքեր պիտի չլքեին այս քաղաքը: Երևան են վերադարձել Պ. Սևակը, Ե. Չարենցը, Մ. Մկրտչյանը... հուսով եմ այս ցանկն այսքանով չի ավարտվի:
     Սիրում եմ Երևանը. ամեն փողոց ու տուն իմ մեջ մի քնքշանք ու ջերմություն է արթնացնում: Հյուրընկալ է մեր քաղաքը, բարի ու ժպտադեմ: Մարդիկ Երևանում ասես ավելի են բարիանում, դառնում են քաղաքի պես հյուրասեր ու ուրախ:
     Հուսով եմ, քաղաքս կմնա այսքան գեղեցիկ... Ո'չ, հուսով եմ քաղաքս օրըստօրե ավելի կգեղեցկանա, կդառնա ավելի գունազարդ ու մաքուր: Մենք արժանի ենք դրան.... Երևանն է դրան արժանի:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5316 | 2 | 0
Facebook