Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Ռումինիայի Հայոց Թեմ

Mariam Amiryan
Автор:
Mariam Amiryan
18:43, Вторник, 10 Сентября, 2013 года
     Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում: Հայերի հոսքն այստեղ հատկապես նկատելի է եղել Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո: Վերջին խոշոր գաղթը դեպի Ռումինիա տեղի է ունեցել 1922 թ-ին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը սկսել են կոտորել Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին: Ռումինիայում հայերի թիվը հասել է մոտ երեսուն հազարի: Իսկ այսօր Ռումինիայում հայերի թիվը չի գերազանցում հինգ հազարը: Այսօր հայ համայնքին վերապահված է փոքրամասնության կարգավիճակ, որն իր ներկայացուցիչն ունի Ռումինիայի Խորհրդարանում: Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմը հիմվել է 1931թ: Ռումինիայի հայերը դեռ 14 դարում երկրում կառուցել են եկեղեցիներ, ունեցել են թեմ, որը 1365թ ենթարկվել է Լվովի հայկական եպիսկոպոսական աթոռին: 14-րդ դարում Ռումինիայի թեմն այնքան է ստավարացել, որ Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401թ հուլիսի 30 հրովարտակով մայրաքաղաք Սուչավայում արտոնել է հայերին հիմնել հայոց եպիսկոպոսության թեմ` Հովհաննես եպիսկոպոսի գլխավորությամբ 1401-15թթ: Իդեպ, 1948–55 թթ-ին Ռումինիայի հայոց թեմակալ առաջնորդն էր Վազգեն Պալճյանը (1955–94 թթ-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա): Այժմ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ներկայում Ռումինիայի տարածքում առկա են երկու տասնյակից ավելի հայկական եկեղեցիներ:
     Ռումինիայի հայկական համայնքն ու թեմն ունեն հին պատմություն: Այսօր թեմում ապրում է շուրջ հինգ հազար հայություն: Կան հայկական 21 եկեղեցիներ` Բոտոշանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է դեռեւս 1350թ., Յաշի Սուրբ Մարիամ եկեղեցին 1395թ.), Սուչավայում գործում են Սուրբ Խաչ (1521թ.) եկեղեցին եւ Հաճկատար (1512թ.) ու Զամկա (1551թ.) վանքերը, որոնք հայտնի են ոչ միայն հայերի, այլեւ տեղացիների մեջ: Բուխարեստի կենտրոնում` «Հայկական թաղամասում» է գտնվում Սբ. Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցին` հարակից առաջնորդարանով, Դուդյան Մշակույթի կենտրոնով, թանգարանով եւ Ռումինիայի Հայոց միության վարչական շենքով, քիչ հեռու գտնվում է Հայկական գերեզմանոցը: Թեմն ունի նաև բազմաթիվ այլ կալվածքներ: Թեմում հոգևոր սպասավորություն են կատարում 6 քահանա և մեկ կուսակրոն վարդապետ: Թեմի 5 եկեղեցիները, որտեղ հայություն ընդհանրապես չկար, ժամանակավորապես քրիստոնեական-եղբայրական ոգով հանձնվել է Ռումին Ուղղափառ եկեղեցուն` գործածության համար:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4009 | 1 | 0
Facebook