Իսկ ո՞ր կաստային ես պատկանում դու
Հասարակության բաժանումը կաստաների հին հնդիկների պատկերացումներն էին հասարակական կառուցվածքի մասին, որն այսօր էլ պահպանվում է Հնդկաստանում: Այն անձի բավականին հետաքրքիր տիպաբանություն է: Բայց ակտուա՞լ է արդյոք սա ժամանակակից հասարակության համար, հնարավո՞ր է, որ այս թեորիայի ըմբռնումն օգնի մարդուն հասկանալ, թե կյանքում ինչ ուղի ավելի լավ կլինի ընտրել և ում հետ ամուսնանալ: Փորձենք հասկանալ… Ինչպես հայտնի է, Հին Հնդկաստանում գոյություն ուներ հստակ հիերարխիա, որը ենթադրում էր հասարակության մեջ չորս դասակարգերի (վարնաների) առկայություն. Այն ժամանակվա օրենքներով որևէ կաստայի պատկանելիությունը փոխանցվում էր ժառանգաբար: Ամուսնությունները հիմնականում կնքվում էին մեկ կաստայի ներկայացուցիչների միջև, բայց թույլատրվում էր նաև ամուսնություն հարևան ցածր կաստային պատկանողի հետ, օրինակ` «Բրահմանը» «Քշատրիի»: Բայց այս դեպքում «Բրահմանը» պետք է լքեր իր կաստան և ամբողջ կյանքում լիներ «Քշատրի»: Ամուսնությունը «Բրահմանի» և «Վայշիի» կամ «Շուդրայի» միջև չէր թույլատրվում, քանի որ նրանց միջև մեծ տարածություն կա: Ահա, հակիրճ, այսպիսին էր Հնդկաստանի հասարակական կառուցվածքը: Ժամանակակից «Քշատրիները» բնածին մենեջերներ են, ովքեր կարողանում են համակարգեր կառուցել և հետևել այնտեղ տիրող կարգուկանոնին: Նրանք լինում են լավ ղեկավարներ, ադմինիստրատորներ, հրամանատարներ: Նրանց արժեքային համակարգում մարդիկ միշտ փողից բարձր են կանգնած: Նրանք շատ նվիրված են իրենց թմին և հոգ են տանում նրա մասին: Սրանց նույնպես դժվար է ինքնադրսևորվել մեր աշխարհում, քանի որ նրանք սկզբունքային են ու չեն վաճառվում: «Վայշին», չնայած, որ զբաղեցնում է երրորդ տեղը հիերարխիայում, կառավարում է ժամանակակից աշխարհը: Այս դասակարգից են բիզնեսմեններն ու բանկիրները: Քանի որ նարնց արժեհամակարգում նյութական արժեքները զբաղեցնում են առաջնային տեղ, նրանք տեսնում են միայն այն, թե որտեղ և ինչպես կարելի է շահույթ ստանալ: Նրանք շփվող են, հեշտությամբ կապեր են հաստատում, կարող են վաճառել ինչ ասես և ում ասես: Սովորաբար ամեն ինչ չափում են փողով: Մարդու արժեքը որոշում է նրա եկամուտը: Կյանքի նպատակը հաճախ լինում է միայն հարստության դիզումը: Նրանց դժվար է հասկանալ «Բրահմաններին» ու «Քշատրիներին», դրա համար էլ վերջիններին հաճախ վերաբերվում են քամահրանքով: «Շուդրաներ» կարելի է համարել այն մարդկանց, ովքեր սիրում են ձեռքի աշխատանք կատարել, և այն նրանց չի թվում ձանձրալի կամ ահավոր դժվար: Նրանք կարողանում են գեղեցիկ իրեր պատրաստել իրենց ձեռքերով, սիրում են զբաղվել գյուղատնտեսությամբ: Այս ամենը նրանց իրական հաճույք է պատճառում: Նրանք պարզ են, պարտաճանաչ, ավելորդ հարցեր չեն տալիս: Սովորաբար աշխատում են «Վայշիների» մոտ: Նրանց դժվար է շփվել «Բրահմանների» հետ. վերջինները նրանց թվում են չափից շատ խելացի ու ալարկոտ: Այսպես կոչված «անձեռնամխելիները» մարդիկ են, ովքեր չեն գտել իրենց տեղը արևի տակ ու հայտնվել են հասարակության ամենացածր շերտերում. անտուններ, հարբերցողներ, թմրամոլներ: Ինչ-որ բան նրանց դուրս է նետել կյանքի գծերից, և նրանք այդպես էլ չեն կարողացել ուժ գտնել կանգնելու: Հասարակությունը չի ընդունում նրանց և աշխատում է խուսափել նրանց հետ շփվելուց: Փորձեք պարզել` որ կաստային եք պատկանում դուք: Համապատասխանո՞ւմ է արդյոք Ձեր աշխատանքը այն կարողություններին, որոնք դրված են ձեր մեջ: Համապատասխանո՞ւմ է Ձեզ Ձեր ընտրյալը: Համաձայն այս թեորիայի, երջանիկ ամուսնություն ունենալու համար անհարժեշտ է, որ մարդն ընտրի այնպիսի մեկին, ով կլինի իր «կաստայից»: Տղամարդկանց համար կարող է բացառություն լինել. նրանք կարող են ընտրել մեկին հարևան ցածր «կաստայից», այդպիսի միությունը նույնպես ներդաշնակ կլինի: Այս պնդումը բավականին օբյեկտիվ է, քանի որ արժեքների, գերակայությունների, նպատակների, սիրած զբաղմունքների ընդհանրությունը միավորում է և նպաստում զուգընկերոջը խորությամբ ըմբռնելուն: Այսպիսով, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ բաժանումը կաստաների բավականին տրամաբանական է, քանի որ յուրաքանչյուրը ծնվում է արդեն որոշակի հակվածությամբ դեպի այս կամ այն կարողություններն ու տաղանդները: Պարզելով, թե ո՞ր դասին եք պատկանում Դուք, կարող եք ուղղել Ձեր ուժերը պետքական ուղղությամբ, ինչպես նաև ավելի հեշտ կլինի ճիշտ զուգընկեր գտնել: |