Идет загрузка...
Сегодня:  Среда, 15 Мая, 2024 года

Статьи

ԵՍ ՔԵԶ ՆԵՐՈՒՄ ԵՄ ...

11:26, Воскресенье, 25 Августа, 2013 года


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ես քեզ ներում եմ ...

Ներում եմ գտածս կորուստ դարձնելու համար,

Գժված կարոտս անտուն թողնելու,

Հոգնատանջ սպասումս անտեսելու,

Աղոթքս մրմունջ դարձնելու համար,

Ընկածս պահին ցավս ոտնելու,

Փրկության ուղին ցույց չտալու,

Թռիչքիս թևերը կոտրելու,

Այդքան հեշտությամբ ճանապարհելու,

Ճիշտը սխալից չտարբերելու,

Իմ լռության ճիչը չհասկանալու,

Ինքնախաբությամբ հոգիդ սնելու,

Սիրո արևը մոխիր դարձնելու,

Քավության ճամփով թափառող հույսս

Դառնության սյունին կախաղանելու,

Պարտված հավատս լույսով չօծելու,

Աչքերիս խորքում փռած խավարի համար,

Անորոշության, որ չունի սահման,

Հիասթափության հալածանքների,

Հուսալքության աղաղակների,

Անտարբերության՝ դեպի կյանքն իմ,

Կիսատ ջերմության, անավարտ կրքի,

Միշտ մերկապարող հոգու ցավերի համար,

Ապրած ու չապրած բերկրանքի պահի,

Զուր տարիների՝ ակնթարթ դարձած,

Համակերպումիդ՝ անկամք էության,

Իմ սպասումների հուսախաբության,

Կրծող վախերիդ, որ ինձ կոտրեցին,

Ես քեզ ներում եմ ինձ չներելու,

Անգիտակցաբար միշտ մեղադրելու,

Իմ սիրո համար, որը չունեցավ ճշգրիտ հասցե,

Եվ այս ամենով ինձ մեծ ուժ տալու համար,

Ես քեզ ներում եմ, որ ինձ կարոտում,

Եվ աղաղակող կարոտդ քո մեջ խեղդում ես,

Տողերս կարդում ու մթագնում ես,

Թաքուն հայացքով համբուրում ես օդը,

Որը լցված է բացակայությամբ,

Իմ անգոյությամբ ու քո պարտությամբ,

Խաղալիք դարձած սին հպարտությամբ,

Թե քեզ չներեմ՝ ես ինձ չեմ ների,

Ես քեզ ներում եմ, նույնիսկ ավելին՝

Ներումով երդվում եմ՝ ափսոսանք չկա՛,

Եվ այս ամենին Աստվա՛ծ է վկա ...

Իմը չես դու, ուրիշինն եմ ես ...

Источник: Մամուլ.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4121 | 4 | 0
Facebook