Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Իմ երջանկության բացատրությունը

23:43, Вторник, 30 Июля, 2013 года

Եր­­­ջանկություն ասելիս այդ երկար ու

Անհարմարավետ «երջանկություն» բառը չէ,

Որ լեզվիս հազար վերուվարումով արտասանում եմ:

Համաժամանակյա արտահայտություն է դա,

Որ միանգամից սեր, արցունք, ցավ-դավ,

Խարդավանք, ժպիտ կերպավորում է:

Երջանկություն ասելիս լոկ բառ չէ, որ արտասանում եմ…

Պատկերացրու` «երջանկություն» հավասար է «դու»,

Կամ` ավելի լավ է` «մենք» կամ «ես ու դու»:

Հասարակ ու պարզ այդ դերանունով

Պատկերում եմ քեզ` երջանկությոանս` առանց շռայլ, ճոռոմ խոսքերի`

Իբր գերժամանակակից մեր գրողների.

Երջանկությունն ինչքան պարզ, այնքան` հաստատուն,

Ինչքան մարդազուրկ ու զգացմունքաշատ,

Այնքան` օրաշատ, այնքան` մենքաշատ…

Իմ երջանկությունը հասարակ մի դու,

Բառազուրկ մի մենք,

Իմ երջանկությունը` պարզ ու համառոտ նախադասություն

Եվ ոչ ստորադաս, բարդ համադասական:

Իմ երջանկությունը` երկկազմ ու թերի`

Վերականգնելի «դու» ենթակայով:

Դու` երջանկաշատ միակ ենթակա,

Դու` նախադասությանս գլխավոր անդամ

Իմ պարզ համառոտ երջանկության մեջ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8432 | 2 | 0
Facebook