Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

COCA-COLA-Ն ԱՐԴԵՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՍԱՌՑԵ ՇՇԵՐՈՎ

Sergey Harutyunyan
Автор:
Sergey Harutyunyan
15:40, Понедельник, 15 Июля, 2013 года
     Ներկայում սառցե շշերը հասանելի են միայն Կոլումբիայում: Դիզայներները հավաստիացնում են, որ արտադրանքը հանդիսանում է էկոլոգիապես մաքուր և հալում է միայն այն բանից հետո, երբ հեղուկն ամբողջովին վերջացել է, և օգտագործումից հետո թափելու ոչինչ չի մնում:
     Գովազդային ընկերության համար, որը ստացել է «Botello de Hielo» (Սառցե շիշ) անվանում, Coca-Cola-ն հոլովակ է նկարահանել, որտեղ մարդիկ շոգ լողափին վայելում են սառցե հեղուկը, որից հետո շշերը թողնում են լողափին: Խմելուց անմիջապես հետո շշերը սկսվում են հալչել: Շշերը կենտրոնի հատվածում պարուրված են կաուչուկից պատրաստված կարմիր ժապավենով, որպեսզի մարդկանց մատերը չսառչեն:
     Շշերն արտադրելու համար ընկերությունը սիլիկոնե ֆորմաները լցնում է ջրով, սառեցնում է մինչև Ցելսիուսի սանդղակով -25 աստիճան, որից հետո սառցե շշերը լցնում է հեղուկով: Դրանից հետո շշերի վրա փորագրվում է Coca-Cola-ի լոգոտիպը և ավելացվում է կարմիր ժապավենը:
     Ընկերության տվյալներով շշերը մեծ հեղինակություն են վայելում Կոլումբիայի լողափներում, որտեղ մեկ ժամում վաճառվում է մոտավորապես 265 շիշ: Մինչ ընկերությունը գովազդում է իր նոր էկոլոգիապես մաքուր արտադրանքը, ոմանք անհանգստանում են այն հանգամանքով, որ դրանով ավելանում են արտադրանքի տեղափոխության պայմաններն ապահովելու ծախսերը, պահանջվում է ավելի շատ սառեցում, հետևաբար ավելի շատ էլ. էներգիա:
     Բացի այդ Food Beast կայքը հավաստիացնում է, որ շշերը չեն բավարարում սանիտարահիգիենիկ նորմերին, քանի որ հանդիսանում են միկրոբների տարածման համար հարմար միջավայր, սառույցի կլանող հատկության շնորհիվ: Ոմանք էլ ենթադրում են, որ այդ միտքը պատճառ կդառնա խմելու ջրի պակասորդի: Համենայն դեպս ընկերությունն առայժմ չի պլանավորում իր արտադրանքն այլ երկրներ մատակարարել:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3241 | 0 | 0
Facebook