Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հայաստանի բնակիչների համար արտերկիր գնալն ավելի՞ է դժվարացել

16:48, Воскресенье, 14 Июля, 2013 года
     Հուլիս 14, 2013 | 16: 13
    

Վերջին ժամանակներս եվրոպական երկրների վիզա ստանալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների շրջանում կարծիք է տարածվել, որ վիզա ստանալն ավելի է դժվարացել:

Նրանց կարծիքով՝ դա ուղղակիորեն կապված է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման գործընթացի հետ: Տարածված կարծիքի համաձայն՝ դա նախազգուշական միջոցառում է: Որոշ եվրոպական երկրների դեսպատաներում այդ լուրերը չեն հաստատել:

Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նախքան տվյալ փաստաթղթի ընդունումը, նման խնդիրները ընդունող կողմի լիազորությունների շրջանակում են, եւ Հայաստանը դժվար թե կարողանա ինչ-որ բան անել:

Հիշեցնենք, որ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը տարածվելու է պաշտոնական պատվիրակությունների անդամների, նրանց հարազատների, ուսանողների, սպորտային միջոցառումների մասնակիցների, տարբեր կոնֆերանսների եւ մշակութային միջոցառումների մասնակցող մասնագետների, գիտնականների, բուժման նպատակով Եվրոպա մեկնողների, որոշ արտակարգ դեպքերի (օրինակ հազարատի մահվան), հեռու ուղերթներ կատարող վարորդների, գործարարների, լրագրողների եւ նրանց ուղեկցող անձնակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ համահայկական եւ համայնքային ծրագրերի մասնակիցների վրա:

Սակայն պետք է հիշել, որ յուրաքանչյւր դեպքում որոշում կայացնելու իրավունքը մնում է տվյալ երկրի հյուպատոսական ծառայությանը: Սա համաձայնագիր է ԵՄ-ի հետ, սակայն յուրաքանչյուր երկիր ունի գնահատման իր մեխանիզմները:


    
Источник: NEWS.AM
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3388 | 0 | 0
Facebook