Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Իմ Հայաստան

Azat Malkhasyan
Автор:
Azat Malkhasyan
22:41, Понедельник, 08 Июля, 2013 года
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հեռու ես ինձանից, իմ սու՛րբ Հայաստան.
     Բաժան ես դու քո մի մասնիկից, իմ Հայաստան:
     Գտնվում ես օտար ամայի աշխարհում,
     Գտնվում ես այնտեղ, ուր քեզ չեն սիրում:
    
     Ուր մասունքներդ անխնա ավերում,
     Ուր քաղաքներդ հայի՜ են կանչում.
     հեռու՜, հեռվում ես, իմ վե՛հ Հայաստան.
     Բայց սրտիս մեջ ես, իմ Մա՜յր Հայաստան...
    
     Պատվել ես անվերջ մշուշ խավարով,
     Պատվել ես օտար դահիճ մարդկանցով:
     Քոչվոր թուրքն է կռվով ու դավով
     Մասնատել մարմինդ, տարել հողերդ:
    
     Տարել ու փոխել են անունդ դարերից եկած,
     Քշել են ազգդ՝ դարերով այդ հողում ապրած:
     Բայց, ի՛մ Հայաստան, դու հոգով նույնն ես՝
     Դու սրտով միշտ հայերիս հետ ես:
    
     Իմ հեռու՛, իմ մոտ, իմ սու՛րբ Հայաստան.
     Որքա՜ն ցավեր գնացին-եկան,
     Որքա՜ն դառնություն երկնքից թափվան,
     Որքա՜ն հայեր կարոտով անցան:
    
     Իմ Հայաստա՜ն, բայց էլի՛ դու կաս,
     Ապրում ես և դարեր կապրես,
     Մասնատված մարմինդ մի օր կբուժես,
     «Ծովից ծով Հայաստա՛ն» նորից կկոչվես:
    
    
     Հեղինակ Ազատ Մալխասյան
Источник: Իմ Հայաստան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5249 | 0 | 0
Facebook