Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Օգնություն ազատամարտիկին

00:01, Воскресенье, 07 Июля, 2013 года
Օգնություն ազատամարտիկին
    
    

Հարգելի մարդիկ


    

Լինելով ազատամարտիկ Արցախյան գոյամարտի պայքարի ընթացքում դարձել եմ առաջին խմբի հաշմանդամ և ինքնուրույն քայլել չեմ կարողանում: Սկզբնական շրջանում կենտրոնական հոսպիտալում ապրելու և առողջանալու հույս չէին տալիս: Մորս տիտանական պայքարից, Ձեզ նման հայրենասեր, սրտացավ և բարի մարդկանց շնորհիվ ապրում եմ: Բոլորից հոգաչափ շնորհակալ եմ: Փառք Աստծուն ինձ վերստին կյանքի կոչելու համար:

Արտասահմանում անհետաձգելի բուժման կարիք ունեմ, որ լիարժեք վերականգնվեմ: Հույսով դիմում եմ ձեզ և խնդրում եմ՝ ֆինանսապես օգնեք, որպեսզի շուտափույթ բուժումս շարունակեմ արտասահմանում և կարողանամ հասարակության մեջ լիարժեք մարդ զգալ ինձ: Խնդրում եմ՝ օգնեք, որքան կարող եք: Շատ եմ մտահոգված այս ծանր վիճակիս համար: Երիտասարդությունս անցնում է, բայց առողջանալով դեռ կարող եմ պիտանի մարդ լինել հասարակության համար, ինչպես առաջ էի: Չէ, որ անկախությունը մեծ բարիք է և մեծ արժեք ունի, որը ձեռք է բերվել մեզ նման հերոս տղաների շնորհիվ:

Թախանձագին խնդրում եմ աջակցեք իմ խնդրանքի իրականացմանը, որը օդի ու ջրի պես անհրաժեշտ է իմ առողջանալու համար: Խնդրում եմ հուսախափ չանեք և անպայման օգնեք ազատամարտիկիս ապաքինվելուն: Հուսով եմ՝ չեք մերժի և կօգնեք անհրաժեշտ գումարը հավաքել: Խնդրում եմ աջակցեք: Եթե այցելեք իմ էջը, այնտեղ տեղադրված են իմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Աստված օրհնի ձեզ

Հեռ. (+374) 10 732753, 055732753, 093732753

Իմ հաշվեհամարն է 16048100318600 (ՀՀ դրամով) - VTB Bank Armenia

Նախապես շնորհակալ եմ

Ձեր Արմեն Գրիգորյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4048 | 0 | 0
Facebook