Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Այսօր երգիչներն իրենք են մեղավոր, որ պարապուրդի են մատնված, կամ ակումբում երգելուն դատապարտված

Լուր
Пресс-секретарь:
Լուր
15:33, Суббота, 06 Июля, 2013 года
Այսօր երգիչներն իրենք են մեղավոր, որ պարապուրդի են մատնված, կամ ակումբում երգելուն դատապարտված
    
Այո՛, մտքերս պիտի կիսեմ, պիտի խոսեմ այն ամենից ինչից մինչ այս չեմ խոսել.
     Ու՞ր է հայկական երգ երաժշտությունը, էլ չեմ ասում ժողովրդական երգը, որտե՞ղ են մեր երգիչները ծավալում մշակույթի զարգացմանը նպաստող գործունեություն, , ,
     Ուր է հայն ու հայկականը ՞....
     Կանխավ նշեմ, ես գումարով նյութ չեմ գրում, չեմ վաճառում իմ միտքը . չեմ փնովում ոչ մեկի արվեստը.
     Վերադառնանաք ու սկսենք թեման, այո ՛, չկա այսօր հայկական էստրադա, էստրադան կործանվեց, չկա դպրոց, չկա կազմակերպիչ, զիջեցին երգիչները, միթե այդչափ թույլ էիք որ կարողացաք թույլ տալ մեկ - երկու տարվա ընթացքում ոչնչացնեն հայկական էստրադան:
     Մեղավոր եք ամենքդ, ամեն մի երգիչ կատարող ով երգարվեստ մտավ հատկապես 90-ականներից հետո, իսկ էլ ավելի ավագներն էլ իրենց հերթին զիջեցին, այո ես լսում էի, գիտեի բոլորի կատարումները, սիրով մասնակցում էի համերգներին, չնայած այդ տարիների դժվարություններին: Իսկ այսօր ինչ լսեմ ճինգի-վինգի՞, թուրքն ու ադրբեջանցին իրենց գոյության ողջ ընացքում հայկական արվեստից են սնվել ու մշակութային հիմնասյուն գամել, իսկ այսօր մենք ենք լսում ու գողանում նրանց մոտիվները՞:
     , , , , , , , , որտեղ ե՞ք, ուր եք ժամանակի մարդիկ, որ մեզ տալիս էիք միայն մաքուր երգ, չէ որ տարվա մեջ մի քանի անգամ մեր արտիստներին հնարավորություն էիք ընձեռում արտերկրում հանդես գալու, չէ՞ որ մեր երկիր էր մտնում գրամ -պրիներ ու առաջին մրցանակներ: Տեղական մրցույթ -մրցանակաբաշխությունները այնպիսի ոգևորությամբ էինք նայում ու սպասում, կարծես հացի հերթի մեջ կանգնած լինեինք վերջինը ու հանկարծ առաջին կանգնածը զիջեր իր տեղը:
     Ես չգիտեմ, բայց գուցե այդ ժամանակ ինչպես և բոլոր ժամանակներում ու ոլորտներում է բնականա է ներքին խմորումներ եղել են, տարաձայնություններ, վեճեր, բայց հանդիսատեսին, հայ ազգին մատուցվում էր երգ, մաքուր, զուլալ:
     Կար ռաբիսը, կա՛ր իհարկե, բայց կատարողներին էլ գիտեինք, որ իրենք են այդ ոճը մատուցում, իսկ ինչու՞ էստրադան գնաց ռաբիս, ով պետք է վերահսկի այս բացը՞:
     (Մի խոսքով, տարիների ընթացքում մարդիկ պիտի պահպանեն իրենցը, հոսեն իրենց առվի հունով, այլ ոչ թե ժամանակի հորձանուտում մխրճվեն, լղոզվեն ուրիշների գետերին:)
     Գուցե շատ կատարողներ իրենց ամբիիցիան չկարողացան զսպել, ու այս փոքր դաշտում ստեղծեցին նման խառնաշփոթ, ինչն էլ տանում է մեր երգարվեսստ կործանմանը, այս բառը խոր ցավով եմ գրում:
     Ես, խնդրում, պահանջում, ու ցանկանում եմ տեսնել այն ինչ կլինի հայի դեմքը:
     Եթե ցանկանում եք պատրաստեմ երկխոսություն կազմակերպել, որտեղ և կստանամ գուցե իմ հարցերից որոշի պատասխանը:
    
հեղինակ՝ Մայ.

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3817 | 0 | 0
Facebook