Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Անակնկալներ մատուցող շնիկն ու իր պատմությունը

Լուր
Пресс-секретарь:
Լուր
23:45, Суббота, 15 Июня, 2013 года
Անակնկալներ մատուցող շնիկն ու իր պատմությունը

Միմիին ճանաչում են ամենուր: Նրա կողքով անհնար է անտարբեր անցնել: Մարդիկ մոտենում են սիրում շանը, լուսանկարվում, ոմանց էլ հաջողվում է զրուցել շան հետ: Միմին բավականին խելացի է, ու կատարում է մարդկանց ցուցումները:

Արսեն Էվջիկյանը շան տերն է, ով արդեն երեք տարի է խնամում է Միմիին: Ասում է, որ բավականին դժվար օրեր է ապրել շան հետ` մի քանի անգամ հազիվ է հաջողվել փրկել կյանքը, բայց երբևէ չի մտածել նրան լքելու մասին: Արսենը շատ է սիրում կենդանիներ` ձիեր, ձկներ, շներ և նայլն: Ասում է, որ կենդանուն պարզապես պետք է հասկանալ ու նա հրաշքներ կգործի:

1985թ. Հայաստանի ձիասպորտի չեմպիոն է ճանաչվել, սակայն դժբախտ պատահարից հետո նա հրաժարվել է ձիասպորտից:

«Տարբեր ցեղատեսակի շներ եմ ունեցել, բայց Միմիս ուրիշ է», - Ասում է Արսենը:

Միմին 6-7 ամսեկան էր, երբ տերը նկատել է, որ յուրահատուկ շուն է դառնալու և սկսել է վարժեցնել նրան: Շատ չանցած` Միմին ծանր հիվանդացել է, ու հրաշքով է կարողացել փրկվել: Արսենը պատմում է, որ շունը նույնիսկ հիվանդ ժամանակ, երբ գրեթե սիրտը չէր խփում ու բավականին հյուծվել էր, շարունակում էր զարմացնել իրեն. Միմին կաթ է տվել անօգնական կատվի ձագին ու ոտքի կանգնեցրել նրան:

«Միմին շատ ու շատ մարդկանցից առավել խելացի ու զգայուն է», - հպարտանում է Արսենը: Շան ապաքինվելուց հետո, Արսենը մտածում է, թե ինչպես կարելի է մի հաճելի բան անել Աննայի համար, ով շանը Անշահախնդիր բուժօգնություն էր ցույց տվել, և ծնվում է ծաղիկներ նվիրելու գաղափարը:

«Շան հետ գնում էինք այգի ու սկսում դաստիարակչական գործընթացը: Կարճ ժամանակ անց, Միմիս արեց այն ինչ ես էի ցանկանում» -պատմում է Արսենը:

Միմին քաղաքում հատուկ տեղեր է ընտրել հանգստանալու, զբոսնելու համար: Շատ է սիրում նստել «Սթար» սուպերմարքետի աստղիկով ցուցանակի տակ և զբոսնել Հյուսիսային պողոտայոմ:

Զվարճալի դեպքեր շատ է լինում նրա հետ:

«Մի անգամ սուպերմարքետում գույնզգույն մանիկյուռներ տեսանք, վերցրի մեկը, դրեցի Միմիի բերանի մեջ ու մոռացա: Երբ դուրս եկանք ու մի քանի քայլ հեռացել էինք սուպերմարկետից, Միմին բացեց բերանն ու մանիկյուռը գցեց: Չնայած գողանալու նպատակով չէի վերցրել մանիկյուռը, բայց Միմիս չմատնեց ինձ», -ծիծաղում է Արսենը: Այստեղից էլ ծնվել է շանը մանիկյուռ քսելու գաղափարը:

Այսօր, Միմին արդեն հայտնի է որպես նվեր առաքող, անականկալ մատուցող շնիկ: Նա մասնակցել է ամենատարբեր տոնակատարությունների` հարսանիք, կնունք ծնունդ, համերգ և այլն: Միմին զարմացնում է իր ընդունակություններով: Դրա վառ ապացույցը հոբելյարներից մեկին անունով դիմելն է. Հո- վո:

Միմին շատ հյուրընկալ շուն է, ու մշտապես հյուրեր է ընդունում, ովքեր դատարկաձեռն չեն գալիս նրա մոտ, բազմազան նվերներ են բերում` մանիկյուռ, վզնոց, օծանելիք, խաղալիք և այլն: Միմին էլ ոգևորված խաղում է նրանց հետ ու ցույց տալիս իր ընդունակությունները:

Արսենը բիզնեսի նպատակ չունի, պարզապես ցանկանում է հաճելի բան անել մարդկանց համար, իսկ գումարն էլ վերցնում է նվերի մատուցման անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Թեև Միմիով արդեն նույնիսկ Հայասատանից դուրս են հետքրքրվում, բայց Արսենը նախընտրում է մնալ Հայատանում, ու հաճելի անակնկալներ մատուցել իր հայրենակիցներին:

Նա ասում է, որ իր կյանքը առանց Միմիի չի պատկերացնում: Ամբողջ օրը միասին են լինում: Հատուկ ռեժիմով կերակրում է շանը, զբոսանքի տանում, վարժեցնում: Այժմ էլ պատրաստվում են Միմիի հարսանիքին: Առաջիկա ամսում Միմին կամուսնանա Քինգ անունով իր ընկերոջ հետ:

Հա, չմոռանանք նշել, որ Միմին շատ է սիրում երաժշտություն լսել, այնպես որ չզարմանաք, եթե մի օր էլ նրան ականջակալներով շրջելիս տեսնեք փողոցում:
     Հեղինակ՝ Կարինե Գևորգյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5861 | 2 | 0
Facebook