Այդ աղջիկն ինձ համար դատարկ է.Արմինկան Ջուսի մասին
-Մանկություն, բոլորս էլ ունեցել ենք մանկության հուշեր, երազանքներ, պահեր, որ տպավորվել են մեր մեջ: Մի քիչ կպատմե՞ք Ձեր մանկությունից: -Երազկոտ, համառ, ուժեղ կամքով, միշտ առաջ նայող ու ձգտող, բայց միևնույն ժամանակ անտանելի փակ ու չշփվող աղջնակ էի: Ունեի իմ աշխարհը, որտեղ ապրում էի իմ գրքերի, իմ մտքերի ու երազանքների հետ… Ու այն փակ էր բոլորի համար: Մանկության տարիներիս հաճախել եմ մանկապարտեզ մեծ դժվարությամբ, քանի որ յուրաքանչյուր « բաժանում » մայրիկիս հետ, ինձ համար մեծ ողբերգություն էր: Այնտեղ ինձ կոչում էին Արմինկա, հիշում եմ նաև իմ և զույգիս մենապարը : - Գալիս է մի ժամանակահատված կյանքում, որ պետք է քայլ կատարել արդեն հասուն կյանք, ընտրել ուղի: Դա շատերի մոտ առաջացնում է հոգեկան լարվածությունների ու հիասթափությունների մի ամբողջ շարք: Ինչպե՞ս արտահայտվեց Ձեր մոտ այդ անցումային շրջանը: - Ինչպես շատերի մոտ, այդպես էլ ինձ մոտ այդ անցումային շրջանն արտահայտվում էր պարբերական ագրեսիաներով կամ ապացուցելու սկզբունքով, որ դու արդեն մեծ և ինքնուրույն ես և ամենինչ գիտես բոլորից լավ: Բայց քանի որ ես շատ լուրջ և հանգիստ բնավորություն ունեի ես գիտեի ինչ եմ ուզում և ուր եմ գնում: - Մուտք դեպի հայկական նորաստեղծ շոուբիզնես 1990-ականներ, ինչպես դա եղավ Արմինե Նահապետյանի մոտ: Ինչպե՞ս կատարվեց անցումը Արմինե Նահապետյանից դեպի Արմինկան: - 1992-ին հրավիրվեցի « Հայեր » խումբ, որտեղ աշխատեցի հինգ տարի, իսկ հետո եկավ անհատական կարիերայով զբաղվելու ընթացքը: Իսկ երաժշտական շրջանակներում ինձ արդեն կոչում էին Արմինկա, ինչն էլ դարձավ իմ անբաժան բեմական անունը: - Իսկ եղե՞լ է մեկը, ով օգնել է ճանաչել, այդ հին ու նոր, ինչպես նաև բծախնդիր էստրադայում: Մարդիկ ասում էին, ինչ էլ երգվեր կընդունվեր ժողովրդի կողմից, սակայն, դա այդպես չէր: Արդյո՞ք դժվար էր Ձեր ուղղին: Մի քանի խոսքով համեմատեք ներկայիս և այն ժամանակվա շոուբիզնեսը:
- Դուք պատկանում եք զուգերգ « հարգող » երգչուհիների շարքին, երբ ասում են երգչուհի, որ ունեցել է ամենաշատ զուգերգը հայկական էստրադայում, մարդիկ Ձեր անունն են տալիս: Սպասվու՞մ են նոր զուգերգեր և արդյո՞ք զուգերգը քաղաքականություն չէ` համատեղ ֆինանսով պահել ու ձեռք բերել ճանաչում: - Զուգերգը միշտ չէ, որ համատեղ են արվում, կարևորը որակով են արվում: - Եղե՞լ է խորհուրդ, օր, սկանդալային ինչ որ դեպք, որ կյանքում չի մոռացվի: - Այո, լուսահոգի եղբորս խորհուրդը միշտ ականջներիս մեջ է, դա կապված է իմ երգերի հետ, սակայն, դա միայն իմն է, թույլ տվեք չհրապարակել: Իսկ ինչ վերաբերում է սկանդալներին, ապա պետք է ասեմ, որ ես ոչ սկանդալային և ոչ կոնֆլիկտային դեմքերից եմ հայկական շոուբիզնես կոչվածում: - Արմինկա ոչ վաղ անցյալում վեճեր նկատվեցին Արմինկա – Ջուս կողմերում: Դուք ընկերուհիներ էիք, համատեղ թողարկեցիք տեսահոլովակ, որն էլ հիթ դարձավ: Դուք շատ օգնեցիք Ջուսին ոտք գցել դեպի հայկական էստրադա: Ի՞նչ պատահեց, որ վիճեցիք: - Ուզում եմ ասել, որ ես ընդհանրապես չեմ խոսում դատարկ բաներից ու դատարկ տեղերից, այդ աղջիկն ինձ համար դատարկ տեղ է: - Երազանքներ, որ չեն կատարվել մինչև օրս և ամենաթանկը, որ ունեք կյանքում: - Մի երազանք ունեմ, որ դեռ չի կատարվել, թեև բոլորովին չի նշանակում այլ երազանքներ չունեմ: Երազանքս լիարժեք ընտանիք ունենալն է: Իսկ ամենաթանկն իմ կյանքում իմ Տեր Աստվածն է, իսկ հետո Նրա մեծագույն պարգևը` Ալեքսը: - Գիտեք, երբեմն մարդուն տրվում է ամենինչ, բացի լիաժեք ընտանիքից, ինչ եք կարծում: - Աստված Ալեքսին ինձ տալուց բացի, տվել է նաև միտք և իմաստություն; Ես ուզում եմ, ի լուր բոլորի ասել Ալեքսը իմ մեծագույն պարգևն է: Ես կյանք եմ տվել իմ երեխային և նրան տալիս եմ իմ ողջ սերն ու ուշադրությունը: Մոլորակն այժմ պտտվում է Ալեքսի շուրջ: Իսկ ես ամեն օր աղոթում եմ, որ ես ու որդիս ունենանք լիարժեք ընտանիք: - Շնորհակալ եմ Ձեզ անկեղծ հարցազրույցի համար: Մաղթում եմ Ձեզ երազանքների իրականացում, թող Աստված լսի Ձեր ձայնը, միշտ փայլեք ուրախությունից: - Խնդրեմ, ես կամ այնպիսին, ինչպիսին, որ կամ: Ես չեմ սիրում սուտն ու կեղծիքը: |