Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

ԵԱԿ-ը շնորհավորում է միասնական հաղթանակը

Եզդիների Ազգային Կոմիտե
Пресс-секретарь:
Եզդիների Ազգային Կոմիտե
01:39, Вторник, 28 Мая, 2013 года
ԵԱԿ-ը շնորհավորում է միասնական հաղթանակը

Պատմության մեջ չկա այնպիսի մի դրվագ, երբ գոյություն ունենա հայ-եզդիական որեւէ հակամարտություն: Անկախ դրությունից, եզդիները միշտ հայերի կողքին են եղել, եւ կռվել են մինչեւ վերջին շունչը: Ասվածի ապացույցը գրեթե մեկ դար առաջ Հայ եւ Եզդի ժողովուրդների միասնական պայքարն էր ՝ ընդդեմ միասնական բիրդ ու արնախում թուրքի: Մայիսյան հերոսամարտերի ամենաթեժն պահին էր, երբ հայկական բանակում ձեւավորվեց եզդիական 1500 հոգանոց հեծյալ գունդ ՝ գլխավորությամբ զորավար Ջանգիր Աղայի: Գնդի պատրաստման գործում իր դերն ունեցավ Հայաստանի 1-ին Հնարապետության ազգությամբ եզդի պատգամավոր Ուսուբ Բեկը: Նորաստեղծ գունդը կարողացավ վճռորոշ դեր ունենալ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում: Հոգնած լինելով բոլոր տեսակի բարոյական հաղթանակներից հայ-եզդիական ռազմական դաշինքի վերածված բարեկամությունը ունեցավ շոշափելի ու վճռորոշ հաղթանակակ:
     Եզդիների ազգային կոմիտեն շնորհավորում է երկու ժողովուրդների միասնական տոն դարձած այս առիթը /մայիսի 28-ը/եւ հույս հայտնում միասնական ոգու շնորհիվ ապագայում տեսնել միայն հաղթանականեր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4114 | 0 | 0
Facebook