Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Երբ իշխողը թուրքն է եղել

18:14, Суббота, 27 Мая, 2023 года
Երբ իշխողը թուրքն է եղել

(անուղղակի վկայություն առ այն, որ հրեաներին Դավիթ թագավորի վեցթևանի աստղը հագուստին փակցնել պարտադրող գերմանացի ազգայնամոլների ուսուցիչները, հավանաբար, թուրքերն են)

Կոստանդնուպոլիսը գրավելուց կարճ ժամանակ անց Մեհմեդ 2-րդ սուլթանն օրենք է հրապարակել, որով սահմանել է, թե իր հպատակներն ինչպիսի հագուստով պետք է փողոց դուրս գան: Հույները պարտավոր են եղել հագնել սև շալվար և սև կոշիկներ, հայերը՝ յասամանագույն կոշիկներ և մանուշակագույն շալվար, հրեաները՝ երկնագույն շալվար և կոշիկներ, և այս ազգերի միայն որոշ ընտրյալներն են իրավունք ունեցել, թուրքերի նման, դեղին կոշիկներ և կարմիր շալվար հագնել: Զինանոցների պահապանները գոտիներից դաշույն են կախել: Նույնիսկ աղբահավաքները կարմիր կաշվից կարված արտահագուստ են կրել: Հաջիները, այսինքն այն մարդիկ, որոնք Մեքքա ուխտագնացություն են կատարել, իրավունք են ունեցել կանաչ չալմա կրել: Բարձաստիճան անձինք փողոց են դուրս եկել բարձր չալմաներով, որոնք փաթաթվել են աստղաբաշխների գլխարկներին նմանվող գլխադիրների վրա: Կրոնավորները սև փարաջա են կրել, իսկ նրանց չալմաները եղել են տափակավուն ու լայն: Գյուղական վայրերում յուրաքանչյուր շրջան իր առանձնահատուկ տարազն է ունեցել: Օտարերկրյա ճանապարհորդները պարտավոր են եղել խստագույնս հետևել սահմանված կարգին, և հյուրերի վարքի պատասխանատվությունը դրված է եղել հյուրընկալողների վրա; Բարձրաստիճան հյուրերի՝ դեսպանների և նրանց շքախմբի անդամների կերակրման ծախսն Օսմանյան պետությունն է հոգացել, իսկ մնացած ծախսերը բարեգործությունից գոյացած միջոցներից է կատարվել:

Եվրոպացի առևտրականները պատասխանատվություն են կրել իրենց երկրների ներկայացուցիչների առջև, իսկ եթե հանցանք են գործել, նրանց դատել են եվրոպացի դատավորները (բացառությամբ այն դեպքերի, երբ տուժած կողմը մահմեդական է եղել): Սեփական դատարանն են ունեցել նաև ենիչերիները:

Եթե այն երկիրը, որը ներկայացրել է դեսպանը, պատերազմ է սկսել Օսմանյան կայսրության դեմ, այդ դեսպանին անմիջապես բանտարկել են, և սրտաբաց, սիրալիր ընդունելությանն անմիջապես հետևել է բացահայտ թշնամական վերաբերմունքը: Այդպես է եղել, օրինակ, 1599 թվականին Հռոմեական սրբազան կայսրության դեսպանին Ստամբուլ ուղեկցող բարոն Բրատիսլավի՝ Չեխիայի երիտասարդ իշխաններից մեկի հետ: Սկզբում Ստամբուլում նրան ամեն ինչ դուր է եկել, բայց մեկ տարի անց պատերազմ է սկսվել Ավստրիայի և Օսմանյան կայսրության միջև, որից հետո Բրատիսլավին և դեսպանության մյուս անդամներին՝ երկու-երկու միմյանց կապած, սկզբում բանտարկել են զինանոցում, հետո տեղափոխել են սարսափազդու Սև աշտարակի մի խուց, որը պատուհաններ չի ունեցել: Նրանց հետ այն աստիճան վատ են վարվել, որ երբ նրանք իրենց համար շիլա են պատրաստել թաքցված հացի կտորներից, մինչ այդ այնքան թերսնված են եղել, որ այդ շիլան հոյակապ կերակուր է նրանց թվացել, և նրանք վերջում լիզել են իրենց մատները: Կյանքի սարսափելի փորձությունների միջով անցնելուց հետո նրանք ազատ են արձակվել՝ հազիվ խույս տալով պատերազմի ճանապարներին դարանակալած մահից, և, ի վերջո, դեսպանությունը հասել է Պրագա, որտեղ նրանց ընդունել է Ռուդոլֆ կայսրը, որը տառապյալների պատմությունը լսելիս արտասվել է: Երբ նրանք կայսրից պարգև են խնդրել կրած տառապանքների դիմաց, վերջինս խոստացել է, բայց դեսպանության անդամներից ոչ մեկը ոչ մի պարգևի էլ չի արժանացել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
635 | 0 | 0
Facebook