Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 գագաթնաժողովը

Tech News
Автор:
Tech News
11:41, Среда, 24 Мая, 2023 года
Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 գագաթնաժողովը

Երևան, Հայաստան, - Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 19-22-ին, Նյու Յորքում:

Գագաթնաժողովի պաշտոնական բացումը կկատարեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, իսկ բացման ելույթով հանդես կգա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսներն են Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանը և Covenant VC ընկերության համահիմնադիր, ներդրումային ռազմավարության ղեկավար Կարլ Դուգլասը:

Orion Summit 2023-ին Enterprise Armenia-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ շնորհանդեսը, ինչպես նաև մի շարք ներդրումային ծրագրեր:

«Մենք շատ բարձր ենք գնահատում կառավարության ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ներդրումային բարենպաստ ու հեռանկարային երկիր, ինչպես նաև խրախուսելու ներդրումները ստարտափներում և նորարարության մեջ: Մեր հերթին, մշտապես առաջարկներ ենք ներկայացնում կառավարությանը և մասնավոր հատվածին՝ հայաստանյան ներդրումային դաշտն առաջադեմ կարգավորումներին համահունչ զարգացնելու նպատակով», - նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:

«Կառավարության և առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում» , - նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:

«Այսօր աշխարհում մրցունակ են այն տնտեսությունները, որոնք ավելի ճկուն են և ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներ: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բարենպաստ միջավայր է ապահովել տեխնոլոգիական ընկերությունների համար, մշտապես բարելավում է օրենսդրական դաշտը և խթանում գործարար կապերը: Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների և ներդրողների հանդիպման ու նրանց միջև գործարար նոր կապերի հաստատման համար» , - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Միջոցառման կայքի միջոցով կարելի է գրանցվել՝ Orion Summit 2023-ին մասնակցության համար: Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ Covenant Venture Capital, One World Trade Center, Harvard Club, Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, ինչպես նաև քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
634 | 0 | 0
Facebook