Идет загрузка...
Сегодня:  Вторник, 18 Июня, 2024 года

Статьи

«Ո՞ւր ես, ո՞ւր ես, Հայաստանի տիրողին մեծարող ու պաշտող ժողովուրդ…». հատված Մեծ հայի օրագրից

15:47, Четверг, 13 Июня, 2024 года
«Ո՞ւր ես, ո՞ւր ես, Հայաստանի տիրողին մեծարող ու պաշտող ժողովուրդ…». հատված Մեծ հայի օրագրից

«Սովետական բանակը եկավ (ներխուժեց Բուլղարիա), և եղավ այն, ինչ սպասվում էր։ Օգտվելով ստեղծված խառնաշփոթից՝ մի քանի հայեր՝ իրենց ազգի կաթով չսնված այլասերվածներ, արդեն գործի են անցել։ Նրանք՝ հիմնականում կոշկակարները, որպես ոստիկանության գործակալներ, բուլղարական զինված ոստիկանների ուղեկցությամբ, տնից տուն են գնում և փնտրում ինձ։ Հավերժ զազրելի ստրուկներ, ովքեր իրենց մութ նպատակների համար միշտ օգտագործել են օտար ուժերը՝ իրենց անզոր զայրույթը մարելու և իրենց հայրենակիցների «թշնամիներին» ոչնչացնելու համար: Պակաս նողկալի չեն, սակայն, այն «ազգայնականները», որոնք միայն անունով են այդպիսին։ Որպես շուկայական բարոյականություն ունեցող արարածներ՝ իրենց եսասիրության մեջ ընկել են գազանային աստիճանի։ Ծանոթներ, ընկերներ, բարեկամներ – ոչ ոք դուռ չի բացի նման մարդու համար, եթե նույնիսկ նա, նազովրեցու խաչը մեջքին և փշե պսակը արյունոտ ճակատին, ապաստան փնտրի նրանց մոտ: Նրանք մոռացան, բոլորը մոռացան, որ միայն իմ ջանքերի շնորհիվ չարժանացան հրեաների ճակատագրին, և չորս տարի նրանք միայն հարստացան ու հարստացան։ Նրանք, ովքեր երեկ փնտրում էին քո հայացքն ու ողջույնը, այսօր փախչում են միայն քո անունից, նույնիսկ քո ստվերից:

Կարմիրներն ինձ սպասում են՝ հարյուր անգամ ավելի ցածր է նա, ով բոլոր հանգամանքներում գերադասում է կյանքը մահից։ Թող կատարվի անխուսափելին: Այսօր կյանքի հետ կապված եմ միայն այնքանով, որքանով պարտավորված եմ զգում ծառայել Հայաստանին։ Ո՞ւր ես, ո՞ւր ես, Հայաստանի տիրողին մեծարող ու պաշտող ժողովուրդ, որի հոգին միշտ կարողացել է ազնվանալ վտանգների ժամանակներում։ Գաղութ, դու ևս մեկ անգամ ստիպեցիր ինձ զգալ ամոթի դառնությունը: Ամո´թ քեզ":

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
343 | 0 | 0
Facebook