Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 13 Ноября, 2024 года

Статьи

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին

17:57, Среда, 05 Июня, 2024 года
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին
     Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մաեստրոյի ծննդյան նախաշեմին ամփոփել է իր գործունեությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանը նրա տուն-թանգարանը նշել է բազմաթիվ նշանավոր իրադարձություններով՝ այդ թվում ՝ համերգների, դասախոսությունների, կրթական ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, նոր հրատարակություններ, տուն-թանգարանի ֆոնդերի համալրում, ֆիլմերի, հաղորդումների նկարահանումների աջակցություն և մասնակցություն, համագործակցություններ, նորամուծություններ մշտական ցուցադրությունում և այլն:
    
     Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել և դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության օգտագործմամբ (VR ակնոց) հետևել կոմպոզիտորի «Սուսերով պար» -ի ստեղծմանը, Հպազգայուն ձայնադարանի միջոցով՝ առավել մանրամասն ծանոթանալ Ա. Խաչատրյանի կինոերաժշտությանը:
    
     Տարվա ընթացքում անցկացվել է 2 գիտաժողով՝ «Ես եվրոպացի հայ եմ», «Ա. Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրերով։ Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում Ել. Գնեսինայի թանգարանի կազմակերպած «Ուսուցիչը և աշակերտը» գիտաժողովում, իսկ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը «Интермузей-2024» -ում է ներկայացրել է տուն-թանգարանի կրթական ծրագրերը: Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հետ համագործակցությամբ տեղի են ունեցել 75 համերգ՝ աշխարհի 11 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Չինաստան, Իտալիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն:
    
     Տրիոյի կազմում հանդես է եկել տնօրեն Արմինե Գրիգորյանը: Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ՝ Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություններ են բացվել Ա. Բաբաջանյանի անվ. համերգասրահում, Հայաստանի ազգային արխիվում, Հայաստանի գինու պատմության թանգարանում, Սանկտ Պետերբուրգում, Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում, Ուլյանովսկում, Լոնդոնում, Բրազիլիայում, Տյումենում, Պերմում, Մոսկվայում, Եկատերինբուրգում, ՀՀ մարզերում և տուն-թանգարանում: Տուն-թանգարանի տրամադրած նյութերով և տնօրեն Արմինե Գրիգորյանի մասնակցությամբ տեսաֆիլմեր են նկարահանվել են ռուսական «Կուլտուրա», և ֆրանսիական «Մեցցո» հեռուստաալիքների կողմից, ինչպես նաև՝ «Arte» ֆրանսգերմանական և «Փարթներ ֆիլմ» ընկերությունների կողմից: Հեռարձակվել են հաղորդումներ Հ1, Արմենիա և այլ հեռուստաալիքներով:
    
     Հրատարակվել են՝ «Արամ Խաչատրյան. Նամակներ» ժողովածուի անգլերեն տարբերակը (հովանավոր՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ և ԱՄՆ-ի HI AM կազմակերպություն), «Արամ Խաչատրյան» անգլերեն պատկերագիրքը (ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհ), ձայնային մանկական ժողովածուն («Արևիկ» հրատարակչություն), «Արամ Խաչատրյան. Ուսումնասիրություններ» ճապոներեն գիրքը (Ճապոնիայի Zen On հրատարակչություն): Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում ամբողջությամբ անցել է արևային էներգիայի սնուցման և խնայված միջոցներով կհրատարակի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ժողովածուները:
    
     Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժին
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
821 | 0 | 0
Facebook