Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

«Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս»

23:18, Понедельник, 08 Апреля, 2024 года
«Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս»
     «Մաշինա վրեմենի» լեգենդար խումբը ապրիլի 13-ին Երեւանում հանդես կգա իրենց 55-ամյակին նվիրված մեծ համերգով։ Ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար եւ երգերի հեղինակ Անդրեյ Մակարեւիչը գալիք համերգի կապակցությամբ նշել է, որ խումբը ծրագրել էր անցյալ տարի աշնանը համերգ ունենալ Հայաստանում, սակայն այն հետաձգվեց: «Եվ երբ կազմակերպիչներն առաջարկեցին համերգի համար նոր օր ընտրել ապրիլի մեջ, որոշեցինք, որ դա անպայման լինի ապրիլի 13-ին, քանի որ այդ օրը մեր Սաշա Կուտիկովի ծննդյան օրն է, նաեւ ռոքնռոլի միջազգային օրը: Այսինքն, երկու հրաշալի առիթ՝ համերգային տուրը Հայաստանում սկսելու համար» , - ընդգծել է նա: Նա նշել է, որ համերգի ժամանակ նրանք, ովքեր սիրում են խմբի հին երգերը, կարող են նորից վայելել դրանք՝ երկարատեւ դադարից հետո: Իսկ նրանք, ում հետաքրքրում է այսօրվա «Մաշինա վրեմենին», առաջին անգամ հնարավորություն կունենան վերջին ալբոմներում ընդգրկված երգերը գնահատել կենդանի հնչողությամբ: «Դրանք մենք Հայաստանում դեռ չենք կատարել: Կարծում եմ՝ բոլորի համարն էլ հետաքրքիր կլինի» , - ասաց նա եւ հավաստիացրեց որ Երևանում խումբը կնվագի իրենց բոլոր հիթերը: Հիշելով իր վերջին այցը Հայաստան՝ Անդրեյ Մակարևիչն ասաց, որ դա տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը՝Starmus փառատոնին մասնակցելու շրջանակներում: Փառատոնի ժամանակ նա կատարեց երկու երգ միայն կիթառի ուղեկցությամբ՝ առանց խմբի: Մակարևիչն ընդգծեց, որ փառատոնն ինքնին զարմանալի էր: Մասնաորապես ասաց, որ երաժշտության և գիտության միաձուլումը հիանալի գաղափար էր: «Ես ու կինս մեկ-երկու ազատ օր ունեինք շրջելու Հայաստանի տեսարժան վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Էրեբունի․․․ Անհավանական տեսարան էր։ Հրաշալի ու համեղ է հայկական գինին» , - կիսվեց հիշողություններով երաժիշտը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներին, որոնք հայտնի պատճառներով այսօր ապրում են Հայաստանում, Անդրեյ Մակարեւիչը ասաց: «Մենք ուղղակի կնայենք միմյանց, որովհետեւ վաղուց չենք տեսնվել…» Եզրափակելով զրույցը ՝ ի պատասխան հարցին թե ինչ կմաղթեր խելահեղ աշխարհում ապրող մարդկանց, հատկապես որ աշխարհի տարբեր անկյուններում այժմ մոլեգնում են պատերազմները, երաժիշտը նշել է, «Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
597 | 0 | 0
Facebook