Գալլիան նվաճած ֆրանկների պետությունում մինչև 555 թվականը թույլատրվել է փողով սպանություն պատվիրելը: Եպիսկոպոս սպանելու համար անհրաժեշտ է եղել վճարել 400 էքյու, հովիվ կամ երկրագործ սպանելու համար պատվիրատուն անհամեմատ քիչ է վճարել՝ ընդամենը 30 էքյու, ոսկերիչ սպանելու համար պահանջել են 150 էքյու: Բայց 555 թվականից հետո ամեն ինչ կտրուկ փոխվել է. հռչակավոր Խլոդվիգի որդին՝ Խիլդեբերտ թագավորը, մահապատժի ենթարկելու սպառնալիքով արգելել է վճարովի սպանությունները: