Идет загрузка...
Сегодня:  Суббота, 09 Ноября, 2024 года

Статьи

Խրախուսման նոր մեխանիզմ՝ արվեստագետների համար

21:21, Пятница, 22 Марта, 2024 года
Խրախուսման նոր մեխանիզմ՝ արվեստագետների համար
    
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի արտահերթ նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ի թիվս մյուս ոլորտների, ներկայացրել է նաև մշակույթի ոլորտի հիմնական ցուցանիշները:
Նախարարի խոսքով՝ 2023 թ. վերականգնվել է 8 հուշարձան, մշակվել են ևս 3հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը և հատկացվել են 3 տեղեկատվական կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այս նպատակներով պետական բյուջեից նախորդ տարի հատկացվել է 563, 3 մլն ՀՀ դրամ: 2022 թվականի համեմատ սա շուրջ 368 մլն դրամով ավելի է։ Այս տարի նախատեսված են 1.3 միլիարդ դրամի հատկացումներ պետական բյուջեից, ինչը 2 անգամ ավելի է, քան նախորդ տարի»:
    
    
«Շարունակվել են պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների՝ Լոռու և Տավուշի բերդերի, Ամբերդի ամրոցի, Տափի բերդի, Սմբատաբերդի և այլ հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները», - տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը կարևորել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծման աշխատանքները և նշել է, որ առաջիկայում կներկայացվի նաև «Արտաշատ մայրաքաղաք» պատմական հնավայրի զարգացման հայեցակարգը:
    
    
Նախարարի տեղեկացմամբ՝ սահմանվել են թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և էքսկուրսիոն տոմսերի նոր սակագները՝ նվազագույնը 1000 դրամ շեմով, մինչև 12 տարեկան երեխաների մուտքը դարձել է անվճար։ Թանգարանների՝ տոմսերի վաճառքից ստացված եկամուտները նախորդ տարվա նկատմամբ աճել են շուրջ 50 %-ով։
    
    
Կառավարությունը գնել և Մատենադարանին է փոխանցել 1405 թվականի մեծարժեք Ավետարանը:
    
    
«Մշակվել է թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, որը կգործի այս տարվանից: Վերականգնվել է թանգարանները մշակութային արժեքներով համալրելու պետական ծրագիրը, որը չէր գործում ավելի քան 13 տարի։ 6 թանգարաններ համալրվել են 15 մշակութային նոր արժեքներով: Կառավարությունը գնել և Մատենադարանին է փոխանցել 1405 թվականի մեծարժեք Ավետարանը: Սա շարունակական քաղաքականություն է, այս տարվա բյուջեում նունպես դրված է և առաջիկայում կլինեն նոր ձեռքբերումներ», - նշել է Ժաննա Անդրեասյանը:
    
    
Խրախուսման նոր մեխանիզմ՝ 300 հազարից 600 հազար դրամ
«Կարևոր փոփոխություն. նախորդ տարի մշակեցինք և այս տարի արդեն հաստատվել է մշակույթի ոլորտում միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոններում նվաճումներ ունեցող արվեստագետներին և ստեղծագործողներին անվանական թոշակ տրամադրելու կարգը, որով նախատեսվում է նրանց համար սահմանել ամսական 300 հազարից 600 հազար ՀՀ դրամ խրախուսման հնարավորություն», - նշել է նախարարը և հավելել՝ կանխատեսվում է, որ առաջիկայում այս ուղղությամբ կլինեն դիմումներ տարբեր ոլորտներում նվաճումներ ունեցող ստեղծագործողներից:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
596 | 0 | 0
Facebook