Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (2)

17:03, Вторник, 12 Марта, 2024 года
Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (2)

«Միջոցներից ամենագործունը, -ասել է Ձերժինսկին, - դա բուրժուազիայի միջավայրից պատանդներ վերցնելն է ու պատանդներին համակենտրոնացման ճամբարներ նետելը»:

***

Մինչդեռ իրականում, ինչպես ակնհայտ է դառնում 1918 թվականի ամռանը տեղի ունեցած ապստամբությունների մասին Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի հաղորդումներից, միայն Յարոսլավլում, Մուրոմում տեղի ունեցած գյուղացիական ապստամբություններն ու Իժևսկի զինագործարանի բանվորների ապստամբությունն են եղել նախապես կազմակերպված տեղի մենշևիկների և էսեռների կողմից: Մնացած բոլոր ապստամբությունները եղել են տարերային և ուղղված են եղել գյուղացիության ունեցվածքի բռնագրավման և բռնի զորահավաքի դեմ: Կարմիր բանակի զորամասերին և չեկիստների ջոկատներին բավական է եղել մի քանի օրը այդ ապստամբությունները ճնշելու համար, և միայն Յարոսլավլի ապստամբներն են կարողացել երկու շաբաթ դիմանալ: Յարոսլավլ քաղաքի անկումից հետո Ձերժինսկին այնտեղ է ուղարկել հատուկ քննիչ հանձնախումբ, որը հինգ օրում՝ հուլիսի 24-ից 28-ը, գնդակահարել է 428 մարդու: 1918 թվականի օգոստոսի ընթացքում, այսինքն մինչև սեպտեմբերի 3-ին պաշտոնապես «Կարմիր տեռոր» հայտարարելը, Լենինն ու Ձերժինսկին տարբեր տեղեր են ուղարկել բազմաթիվ հեռագրեր՝ պահանջելով ձեռնարկել «կանխարգելիչ միջոցներ» ապստամբությունների բռնկում թույլ չտալու համար: Այդ միջոցներից մեկը, բացատրել է Ձերժինսկին, «ամենագործունը դա բուրժուազիայի միջավայրից պատանդներ վերցնելն է ու պատանդներին համակենտրոնացման ճամբարներ նետելը»: Օգոստոսի 10-ին Լենինը պարենի ժողկոմ Ցյուրուպային առաջարկել է դեկրետի հետևյալ նախագիծը. «...յուրաքանչյուր հաց արտադրող վոլոստից հարուստների 25 – 30 պատանդ, որոնք իրենց կյանքով պատասխանատու պետք է լինեն հացի ամբողջ ավելցուկը հավաքելու և ուղարկելու գործում»: Ցյուրուպան ձևացրել է, թե չի հասկանում՝ նշելով, թե պատանդներ վերցնելը դժվար իրագործելի է: Լենինը նրան երկրորդ, միանշանակ գրությունն է ուղարկել. «Ես առաջարկում են «պատանդներ չվերցնել», այլ ըստ վոլոստների պատանդներ նշանակել: Նշանակել հենց հարուստներին, քանի որ նրանք են պատասխանատու ռազմատուգանքի համար, նրանք են իրենց կյանքով պատասխանատու յուրաքանչյուր վոլոստից հացի ավելցուկն անմիջապես հավաքելու համար»:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
488 | 0 | 0
Facebook