Идет загрузка...
Сегодня:  Среда, 15 Мая, 2024 года

Статьи

Ամստերդամում Gurdjieff համույթը փայլուն ելույթ ունեցավ

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
00:20, Вторник, 30 Января, 2024 года
Ամստերդամում Gurdjieff համույթը փայլուն ելույթ ունեցավ

Ամստերդամում Gurdjieff համույթը փայլուն ելույթ ունեցավ


     Ամստերդամի Concert-Gebouw հոյակերտ համերգային սրահում` հոլանդացի հանդիսատեսի համար, Հունվարի 28-ին երեկոյան ներկայացվեց Gurdjieff Ensemble համույթի փայլուն կատարումները: Լևոն Էսկենյանի ղեկավարած Հայկական Գյուրջիևյան խումբը ստեղծվել է 2008թ. Հայաստանում, այն եզակի համույթ է, ներկայացնում է երբեմն հանդարտ, մելամաղձոտ և մեդիտացիոն, երբեմն էլ վիրտուոզ, կրքոտ և ռիթմիկ հայկական երաժշտություն` ավանդական, մեծամասամբ հայկական գործիքների միջոցով։
     Այս երեկո խմբի ելույթը նվիրված էր Zartir ալբոմին, որը վերջերս է թողարկվել որակյալ ECM Records լեյբլով:
     Քննադատների կողմից լավ գնահատականներ ստացած Գյուրջիևի համույթը բաղկացած է առաջատար հայ երաժիշտներից, ովքեր ավանդական հայկական գործիքներից բացի նվագում են նաև մերձավորարևելյան գործիքներ: Երգացանկում ներառված են ինչպես Կոմիտասի երաժշտությունը, այնպես էլ արևելյան ու նաև հին, միջնադարյան հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն, կովկասյան աշուղական երգեր: Երաժշտական ցանկում ընդգրկված են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։
     Համույթի դեբյուտային «Music of Georges I. Gurdjieff» և «Կոմիտաս» ալբոմները հանրահայտ ECM Records փառատոնում արժանացան քննադատների լավաքույն գնահատանքին և արժանացան հեղինակավոր մրցանակների, որոնց թվում՝ Էդիսոնի մրցանակը: Համույթը ելույթների աշխարհագրությունը լայն է Եվրոպայից մինչև Ավստրալիա, Հոլանդիայի փառատոնից մինչև Չիկագոյի համաշխարհային երաժշտական փառատոն։
     Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին ներկա էր և ելույթ ունեցավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:
     Գյուրջիևյան համույթին անդրադարձել են Նիդերլանդական մամուլն ու հեռուստատեսությունը:
     «Նիդ.օրագրի» լրատվություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
718 | 0 | 0
Facebook