Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

15:28, Понедельник, 20 Мая, 2013 года
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 20-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։
    
     Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները, իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաև հստակեցրին ապագա աշխատանքների մասին պատկերացումները. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ» -ի` սահմանված ժամկետում աշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ գնահատեց ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:
    
     Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց ԱԶԲ-ին համագործակցության համար, հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3571 | 0 | 0
Facebook