Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Լիոնել Մեսսին ռեկորդային՝ 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»

12:25, Вторник, 31 Октября, 2023 года
Լիոնել Մեսսին ռեկորդային՝ 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»

Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի 36-ամյա ավագը 2022/23 մրցաշրջանի արդյունքներով ստացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը:

Նախորդ մրցաշրջանում Մեսսին, խաղալով ՊՍԺ-ում, դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը:

Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին հաղթել է ԱԱ-2022-ում: Նա հեղինակել է 7 գոլ, դարձել մրցաշարի երկրորդ ռմբարկուն և ճանաչվել Կատարում կայացած աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Սա Մեսսիի 8-րդ և ռեկորդային «Ոսկե գնդակն» է։ Ֆուտբոլային հանճարը մրցանակին արժանացել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2022/23թթ.։ Նրա ամենամոտ հետապնդող Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակին արժանացել է 5 անգամ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
274 | 0 | 0
Facebook