Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում

16:11, Суббота, 18 Мая, 2013 года
Նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին` «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ:
    
     Հանդիպման ժամանակ քննարկվեց «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ուժի մեջ մտնելու պայմանների և առաջին տարվա աշխատանքների ընթացքը, ըստ որի՝ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում:
    
     Ընդգծվեց, որ ծրագրի հիմնական նպատակներից է` բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիությունը: Ծրագրով նախատեսված է ճանապարհների վերականգնման աշխատանքները իրականացնել 2013-2017թթ. ընթացքում:
    
     Հրանտ Բեգլարյանը կարևորեց ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրներին արագ արձագանքումը, հաստատեց նախարարության պատրաստակամությունը` աջակցելու բանկին և նոր ծրագրի շրջանակներում անել հնարավորը` այն արագ իրագործելու համար. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 56.2 մլն ԱՄՆ դոլար է, հիմնված է երկու բաղադրիչի վրա` կենսական նշանակության ճանապարհների վերականգնում և ծրագրի կառավարում:
    
     Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում գործող ավտոկայանների վիճակի բարելավման հետ կապված մի շարք հարցեր: Հ. Բեգլարյանը նշեց, որ այսօր կարևոր է ավտոկայանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը և սպասարկվող ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը:
    
     Կողմերն արդյունավետ համարեցին համատեղ ձևավորված համագործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա իրականացվող աշխատանքների ընթացքի վրա:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3569 | 0 | 0
Facebook