Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Գագիկ Բեգլարյանը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը

17:56, Вторник, 14 Мая, 2013 года
Գագիկ Բեգլարյանը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։
    
     Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված ընդհանուր հարցեր, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկա փուլը, աշխատանքների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն ու տարբերակները:
     Գագիկ Բեգլարյանը կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր է` ճանապարհները կառուցել սահմանված ժամկետում և բարձր որակով։
     Պրիանկա Սենեվիրանտեն համոզմունք հայտնեց, որ ծրագիրը կունենա հաջող ավարտ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3439 | 1 | 0
Facebook