Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Եթե չխաբես, խաբված չես լինի

17:29, Понедельник, 09 Января, 2023 года
Եթե չխաբես, խաբված չես լինի

Մի աղքատ մարդու կին մեկ կիլոգրամանոց կլոր պանիրներ է պատրաստել, իսկ ամուսինը դրանք վաճառել է նպարավաճառին:

Բայց մի անգամ նպարավաճառը կասկածել է այս մատակարարին, կշռել է նրա հանձնած պանիրը և տեսել է, որ այն 900 գրամ է կշռում: Նպարավաճառը, բնականաբար, զայրացել է, և հաջորդ օրը, երբ աղքատը պանրի հերթական խմբաքանակն է բերել, որ հանձնի, նպարավաճառը նրան ասել է.

-Ես քեզանից այլևս պանիր չեմ գնի, քանի որ դու ինձ խաբում ես. դու ընդամենը 900 գրամ քաշ ունեցող մեկ կլոր պանիրը մեկ կիլոգրամանոցի տեղ ես անցկացնում:

Շփոթահար աղքատը խեղճացած պատասխանում է.

-Մենք կշեռք չունենք, այդ իսկ պատճառով ես քեզանից մեկ կիլոգրամ շաքար գնեցի և այն կշռաչափ դարձրի, որպեսզի դրանով կշռենք քեզ հանձնվող պանիրը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1004 | 0 | 0
Facebook