Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

«Ամոթ, ամոթ» վանկարկումներով դիմավորեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Vazgen
Автор:
Vazgen
12:57, Четверг, 06 Сентября, 2012 года
«Ամոթ, ամոթ» վանկարկումներով դիմավորեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին բավական մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհում:

Հայաստանում արդարության վերականգնման համար հենց առաջին օրվանից պայքարի դուրս եկան բազմաթիվ երիտասարդներ: Այսօր պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Ռասմուսենը այցի շրջանակներում եղավ նաև Երևանաի պետական համալսարանում: Այստեղ նրան ուսանողները դիմավորեցին բողոքի ակցիայով:
     Ակցիայի մասնակիցները զրույցում նշեցին, որ պատրաստվում են իրենց բողոքի ակցիան շարունակել նաև վաղը։

Նրանք ՆԱՏՕ-ից պահանջում են տեղի ունեցածի վերաբերյալ գնահատական հնչեցնել, Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ի անդամությունը սառեցնել և հետաքննություն անցկացնել։
     Պետական համալսարանից, երբ դուրս եկավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երիտասրադները նրան դիմավորեցին «ամոթ, ամոթ, արդարություն» վանկարկումներով: Ռասմուսենը արևմտյան գործիչներին հատուկ ժպիտով ողջունում էր ներկաներին և նստելով մեքենա արագ հեռացավ: Ցուցարարները լքեցին պետական համալսարանի տարածքը` նշելով, որ իրնեց պայքարը դեռ չի ավարտվել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3359 | 0 | 0
Facebook