Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

«Դավայ, դավայ». պատգամավորը` լրագրողին

Vazgen
Автор:
Vazgen
11:45, Четверг, 06 Сентября, 2012 года
«Դավայ, դավայ». պատգամավորը` լրագրողին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովո, ում տղան վերջերս կալանավորվեց, պահպանում է լրագրողների հետ շփման իր «ուրույն ոճը»։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Թեեւ այս անգամ նա որեւէ մեկին չի հայհոյել, երեկ ԱԺ միջանցքում, երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ զարգացումներ կան նրա տղայի քրեական գործից, Նահապետ Գեւորգյանը նետել է. «Դավայ, դավայ»։ Երբ լրագրողը նկատել է, որ պատգամավորն իրեն շատ անհասկանալի է պահում, ՀՀԿ-ականը հեռանալով ասել է. «Հետո կհասկանաս»: Ոստիկանությունից երեկ տեղեկացանք, որ Նահապետ Գեւորգյանի որդին դեռ կալանքի տակ է եւ այդ գործով նախաքննությունը շարունակվում է։ ԱԺ պատգամավորի որդին՝ Արտակ Գեւորգյանը ձերբակալվել է ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առեւանգելու համար», - գրում է «Ժամանակը»։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4432 | 0 | 0
Facebook