Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Թարթիչներիս իջած կարոտ

Կարոտ
Автор:
Կարոտ
19:22, Пятница, 10 Мая, 2013 года
Թարթիչներիս իջած կարոտ
     Կարոտներս հալվել մի պատառ են դարձել: Թարթիչներիս իջած կարոտը կաթկթում է քո դողդողացող ստվերի վրա: Տխրությունը թերթում է երազները նորից ձյան փաթիլների շուրթերով:
     Իմ մաքու՜ր երազ: Ծիածան, դեպի ուր ձեռքերս մեկնած վազում եմ և չեմ հասնում:
     Իմ չտեսած անսահմանություն, խաղաղ, անբիծ: Որտեղի՞ ց այս կարոտն ու տխրությունը:
     Իմ հոգու խոնավություն, մշուշիր ինձ քո մթությանը, դու այնպե՜ս հանդարտ եկար, եկար ու իջար իմ չհանգչող կարոտի մոխիրների վրա:
     Իմ չարչարող կարոտ, եկար ու հոգիս ձուլեցիր միայնության գիշերին: Իմ հոգու հավիտենական առավոտ, իմ մարմանդ կարոտ, եկար ու քեզ հետ տարար հոգուս հանգստությունը...դատարկվեց աշխարհը, աշխարհում մնաց միայն հուսահատեցնող դաժան ամայություն...
    
     Իմ աղմկոտ լռություն, եկար ու ճմռեցիր կյանքս, ու նվիրեցիր աստղալույսից հյուսած անքուն երազներ...Իմ հոգու քաղցկեղ՝կարոտ անունով...դու եկար առանց հարցնելու ու փաթաթվեցիր իմ օրերին...
     Իմ անընդգրկելի խավար, թույլ տուր իմ կարոտները խինդ քամեն ոտքերիդ տակ...Իմ որոնված ու չգտնված, իմ տխրությունից մզված կարոտի կաթիլ...
     Գիտե՞ ս ես և կարոտը նման ենք իրար, մեր հոգում նույն շունչն է, սրտում՝ նույն հուրը, մտքում՝ նույն ցավը:
     Իմ թաց մթություն, ես անունս, որպես կարոտ կթողնեմ քո հոգում...
     http://karot-karot.blogspot.com/2012/12/blog-post_14.html
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4883 | 0 | 0
Facebook