Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Իմ առաջին ու անփոխարինելի սեր...

Կարոտ
Автор:
Կարոտ
18:06, Пятница, 10 Мая, 2013 года
Իմ առաջին ու անփոխարինելի սեր...
     Մամչկասս: Արդեն շատ տարիներ մենք քայլում ենք այս երկրագնդի վրա միասին: Ինչքան շուտ անցավ ժամանակը, ինչքան շատ բան մենք այս տարիների ընթացքում տեսանք և ապրեցինք:
     Քո շնորհիվ ես դարձա այն, ինչ կամ, դարձա քո, , շարունակությունը, , :
     Իմ անուշ...փրկարար արարքներիս անհայտ պատճառ, իմ կյանքի նեցուկ, մի լույս, որ շողում է խավարի մեջ, ինչպես սպիտակ շուշանը մութ սաղարթներում...
     Ես հպարտանում եմ քեզնով, դու սովորեցրեցիր ինձ սիրել մերձավորին: Դու ինձ սովորեցրել ես հաղթել հաղթողներին, ոտքի կանգնել պարտությունից հետո և ուժասպառ անել ամենատոկուն հակառակորդներին...Քո օրինակով ապացուցեցիր ինձ, որ այս կյանքում կա իսկական ընկերություն և հավատարմություն, կա երջանկություն, որին պետք է արժանանաս և որ այդ բոլորը ծնվում է մարդկանց հանդեպ սիրուց: Իմ գաղափարների մեծ մասը ելնում է քեզանից, ինչպես բուրմունքը բուրում է ծաղիկներից: Ուժեղ փոթորիկների ժամանակ դու ինձ նեցուկ էիր խոսքով ու գործով և քո նվիրվածությամբ: Դու եղել ես իմ բարոյական լուսատուն:
    
     Հարազատս: Չգիտեմ ինչպես քո մայրական սրտով զգում ես, երբ ես վատ եմ զգում, երբ ինձ նեղացնում են, չեն նկատում, չեն հիշում: Իմ երջանկությունը քո խորհուրդների մեջ է, քո տաքուկ ձեռքերում է, քո փոքր ինչ թախծոտ ժպիտի մեջ:
     Մամ ջան, թանկագինս, ես երբեք չեմ մոռանա քանի անքուն գիշերներ ես անցկացրել իմ անկողնու մոտ, երբ ես հիվանդ էի: Երբեք չեմ մոռանա քո պատմած հեքիաթներից ոչ մեկը:
     Դու կարողացել ես թաքցնել քո արցունքները, պրոբլեմները, որ ես մեծանամ հանգիստ:
    
     Մամ հավատում եմ, որ սերը միայն սիրով է սնվում: Մեր հոգում միշտ մի ձայնալար է հնչում, ձայնը միշտ միևնույն վանկն է կրկնում:
     Անգինսսս...

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5251 | 0 | 0
Facebook