Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ

14:07, Воскресенье, 18 Сентября, 2022 года
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ

Գավառ համայնքի ավագանու միաձայն որոշմամբ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Գրիգորի Ամիրխանյանին շնորհվեց Գավառի պատվավոր քաղաքացու կոչում։

Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սամվել Ամիրխանյանը սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Եղել է Գավառի պետական համալսարանի հայցորդ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բյուջետային գործընթացի կատարելագործման ուղղությունները համայնքներում (ՀՀ Գեղարքունիքի մարզի օրինակով)» թեմայով և արժանացել տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի, ապա դոցենտի կոչման։ Հեղինակ է 31 գիտական հոդվածների:

2002 թվականից մինչ այժմ Գավառի համայնքի ավագանու անդամ է։

Մեծ է պարոն Ամիրխանյանի ավանդը Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կայացման ու զարգացման, համալսարանի ուսանողների կրթության և դաստիարակության, համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գործում։

Նա համայնքի և, միաժամանակ, համալսարանական ընտանիքի նվիրյալ անդամ է, սիրված դասախոս և վստահելի գործընկեր, սիրող ամուսին, հոգատարհայր և պապիկ։

Ջերմորեն շնորհավորում ենք պարոն Ամիրխանյանին՝ մաղթելով քաջառողջություն, հետագա արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ համայնքի և համալսարանի։

ԳՊՀ ռեկտորատ

Источник: gsu.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
690 | 0 | 0
Facebook