Идет загрузка...
Сегодня:  Среда, 07 Декабря, 2022 года

Статьи

Քաղցկեղի հարուցման գլխավոր պատճառը քաղցկեղի բուժումն է

13:02, Воскресенье, 11 Сентября, 2022 года
Քաղցկեղի հարուցման գլխավոր պատճառը քաղցկեղի բուժումն է

Որքան էլ ջանաս թաքցնել ճշմարտությունը «Նոբել» մրցանակի քողով, միևնույն է, արդի ակադեմիական գիտությունում, հատկապես նրա այն ճյուղում, որը կապված է մարդու առողջության հետ, ավելի ու ավելի հաճախակի են ի հայտ գալիս անխուսափելի տապալման, փլուզման նշաններ: Բժշկության առևտրայնացումը հանգեցրել է ինչպես գիտության, այնպես էլ ամբողջ մարդկության համակարգային խորը ճգնաժամի: Այժմ, երբ ամբողջ աշխարհում մարդկանց առողջությունը շուկայի սպասարկմանն է հանձնված, ճգնաժամի այդ երեսն առավել ակնառու է դառնում:

Սպանություններ հանուն հարստացման. այս խոստովանությունները հեղափոխական ռոմանտիկների հորինվածքները չեն, այլ տվյալներ են, որոնք տպագրված են գոյություն չունեցող քաղցկեղից առողջ մարդկանց բուժմանն անդրադարձող ամերիկյան կառավարական հանձնախմբի հաշվետվությունում: Բուժումը թանկ արժե, այն ծանր հետևանքների է հանգեցնում և հաճախ առողջ մարդկանց օրգանիզմում քաղցկեղ է հարուցում, որի հետևանքով նրանք մահանում են:

ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի (NCI) հաշվետվությունում արձանագրված է, որ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում քաղցկեղից բուժվող զգալի թվով մարդիկ կարող էին ամենևին չտառապել այդ հիվանդությունից: Պաշտոնապես խոստովանություն է եղել առ այն, որ միլիոնավոր մարդկանց կեղծ ախտորոշում է արվել և իրականացվել է նրանց բուժումը գոյություն չունեցող քաղցկեղից:

Այս հետազոտությունը կատարվել է ԱՄՆ կառավարության պատվերով և հրապարակվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության (JAMA) էլեկտրոնային ամսագրում: Հաշվետվությամբ բացահայտվել է, որ գոյություն չունեցող քաղցկեղի գոյության մասին կեղծ ախտորոշումը պատճառ է դարձել այդ հիվանդության ուժգնացող համաճարակի: Նմանօրինակ ախտորոշումները հանգեցրել են միլիոնավոր առողջ մարդկանց վնասակար բուժման. նրանց ենթարկել են մահաբեր քիմիոթերապիայի, վիրահատական միջամտության կամ ռենտգենոթերապիայի:

Զեկուցման մեջ անդրադարձ է եղել քաղցկեղային հիվանդությունների տարբեր տեսակների ախտորոշման շշմեցնող միջոցներին: Օրինակ՝ կաթնագեղձի կամ կրծքագեղձի քաղցկեղը շատ հաճախ քաղցկեղ չէ, շատ հաճախ այն ոչ սարսափելի բարորակ նորագոյացություն է (ductal carcinoma in situ, DCIS): Այնուհանդերձ, այդ բարորակ նորագոյացությունն ունեցող միլիոնավոր կանանց կեղծ ախտորոշում է արվել ու նշանակվել են ամենևին էլ ոչ անվնաս բուժումներ այն հիվանդության, որը, մեծ հավանականությամբ, նրանց ամբողջ կյանքում առողջական խնդիր չէր հարուցելու: Նույնն էլ տղամարդկանց շագանակագեղձի ուռուցքի դեպքում (high-grade prostatic intraepithelial neoplasia, HGPIN) . Այն բուժում են այնպես, կարծես այն իսկը քաղցկեղ է:

Միացյալ Նահանգներում գոյություն ունեցող ուռուցքաբանական պրակտիկան լուրջ բարեփոխումների ու նախաձեռնությունների կարիք ունի, որպեսզի վերջ տրվի կեղծ ու վախ ներշնչող ախտորոշումներին, ինչպես նաև իբրև թե քաղցկեղի բուժումներին: Էլ ավելի վճռական է եղել աշխատանքային խմբի այն պահանջը, որ քաղցկեղով հնարավոր հիվանդացության այնպիսի ցուցանիշները, ինչպիսիք են DCIS-ի կամ HGPIN-ի առկայությունը, պետք է ընդհանրապես բացառել քաղցկեղային հիվանդությունների ցուցակից:

Այդ ցնցող խոստովանությունները ցույց են տվել, որ քաղցկեղի ախտորոշման ու բուժման դասական մեթոդները հաճախ պիտանի չեն: Ընդ որում առավել վատն այն է, որ միլիոնավոր մարդիկ ենթարկվել են թունավոր պատրաստուկների ներգործությանն ու խիստ վտանգավոր ու վնասակար ճառագայթահարման այն դեպքում, երբ նրանք ոչ մի ուռուցք էլ չեն ունեցել; Դրա փոխարեն այդպիսի բուժումը հանգեցրել է քաղցկեղի առաջացմանն ու մարդու մահվանը: Այդ բուժումից մեծապես հարստացել են բժշկական հաստասությունները:

Պարզվել է, որ «վաղ ախտորոշման» ամբողջ մտահղացումն իր էությամբ արատավոր է, որովհետև ախտորոշման արդի մեթոդները հաճախ հնարավորություն չեն ընձեռում տարբերակել բարորակ բջիջները չարորակներից: Դա նշանակում է, որ բազմաթիվ բուժառուների կշարունակեն ուռուցքային կեղծ ախտորոշոմ հրամցնել և հետագայում այդ մարդիկ իսկական քաղցկեղ կվաստակեն այն քաղցկեղի դեմ բուժման ընթացքում, որը նրանք չեն ունեցել: Այս երևույթը ցույց է տալիս քաղցկեղի բուժման ամբողջ մոդելի անհեթեթությունը:

«Նույնիսկ բարորակ նորագոյացության հայտնաբերման դեպքում դրա վիրաբուժական մեկուսացման, քիմիաթերապիայի կամ ռենգենաթերապիայի մեթոդներով բուժման արդյունքում այդ աննշան քանակության բարորակ նորագոյացության ներսում զարգանում են առավել հզոր և չարորակ քաղցկեղային բջիջներ: Եվ դա բոլորին է հայտնի», - ասել է հանրահայտ բժիշկՍեյեր Ջին:

«Օրինակ՝ ուռուցքաբանական UCLA կենտրոնի վերջերս կատարած հետազոտությամբ բացահայտվել է, որ կաթնագեղձի քաղցկեղի դեմ կիրառվող ռենտգենյան ճառագայթահարման ալիքի երկարությունն այդ բջիջները տրանսֆորմացիայի է ենթարկում՝ դրանք դարձնելով առավել վտանգավոր քաղցկեղային ցողունային բջիջներ, այսինքն այնպիսի բջիջներ, որոնց բուժումը բուժառուին 30 անգամ ավելի վնաս է հասցնում»:

Այսպիսով, քաղցկեղի դասական բուժումը հերթական անգամ անվանվել է քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
666 | 0 | 0
Facebook