Идет загрузка...
Сегодня:  Четверг, 29 Сентября, 2022 года
Օդնոկլասնիկի

Статьи

«Իսկ Ալեքսանդրն ինքը, որին որոշել եք աստված համարել, ինձանից էլ փոքր է»

09:49, Воскресенье, 14 Августа, 2022 года
«Իսկ Ալեքսանդրն ինքը, որին որոշել եք աստված համարել, ինձանից էլ փոքր է»

Ալեքսանդր Մեծի հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոսի գահակալության ժամանակներում Մեսալիայում (ներկայիս Մարսել) ծնված ու հասակ առած մի երիտասարդ, որին ժամանակի հզոր հռետորներից մեկը՝ Դեմոսթենեսը, մեղադրել է, թե անազնիվ ճանապարհով հարստացել ու Աթենքի քաղաքացիություն է ձեռք գցել, հետագայում դարձել է հմուտ և համարձակ ծովագնաց, նավարկել է Եվրոպայի արևմտյան ու հյուսիսային ափերով, հայտնաբերել է Բրիտանիան, հասել է մինչև Դանիա:

Դեմոսթենեսի այս հակառակորդը, Պլուտարքոսի վկայությամբ, կարողացել է ժողովրդի համակրանքին արժանանալ ոչ այնքան հղկված, բայց շատ սրամիտ ճարտասանությամբ:

Նա դեռ շատ երիտասարդ է եղել, երբ Ալեքսանդր Մեծն արդեն նվաճել է Հունաստանը: Քծնող աթենացիները նվաճողին մեծարող, աստվածացնող որոշումներ են կայացրել: Քծնանքը Պիթեասին դուր չի եկել, և նա ժողովրդական ժողովի առջև համարձակորեն քննադատել է այդ որոշումը: Շողոքորթներից մեկն ամբոխի միջից գոռացել է. «Է՛յ, դո՛ւ, տղե՛կ, ինչպե՞ս ես համարձակվում դատողություններ անել այդպիսի բաների մասին»:

Ի պատասխան այս դիտողության Պիթեասն ասել է.

«Իսկ Ալեքսանդրն ինքը, որին որոշել եք աստված համարել, ինձանից էլ փոքր է»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
979 | 0 | 0
Facebook