Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

«Բեսամե մուչո»-ն նրան այնքան եկամուտ է ապահովել, որ նա ապրել է առանց կարիքի, ուղևորություններ է կատարել աշխարհով մեկ և եռահարկ տուն է կառուցել»

11:47, Пятница, 01 Июля, 2022 года
«Բեսամե մուչո»-ն նրան այնքան եկամուտ է ապահովել, որ նա ապրել է առանց կարիքի, ուղևորություններ է կատարել աշխարհով մեկ և եռահարկ տուն է կառուցել»

20-րդ դարի 40-ական թվականներին ԱՄՆ-ում նկարահանված մի ֆիլմում, որը մեծ ժողովրդականություն է վայելել, հնչել է «Բեսամե մուչո» երգը: Հաջորդ տարի այդ երգը ԱՄՆ-ում կազմակերպված առաջին հիթ շքերթներից մեկի հաղթող է ճանաչվել:

Երգը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով ու հնչեցվել է 700 տարբերակով: Երգն այսօր էլ ժողովրդականություն է վայելում, այն օպերային բեմում հնչեցրել է Պլասիդո Դոմինգոն, այն հաճախ հնչում է տարբեր ռադիոալիքներով ու նաև հեռուստատեսությամբ և բոլոր ժամանակների ամենահաճախ ձայնագրված երգն է: Իր կարիերան այս երգով է սկսել աշխարհահռչակ «Բիթլզ» խումբը: Ճապոնիայի նախորդ կայսրն այս երգի մեղեդու հիման վրա տնային պայմաններում իմպրովիզացաներ է արել: Երգը կատարել են Էլվիս Պրեսլին, Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը և շատ այլ հանրահայտ երգիչներ:

«Բեսամե Մուչո» երգի երաժշտությունն ու խոսքերը հորինել է մեքսիկական մի երաժշտական դպրոցի տասնհինգամյա շրջանավարտ, դաշնակահարուհի Կոնսուէլո Վելասկեսը՝ իսպանացի կոմպոզիտոր Էնրիկե Գրանադոսի «Գոյեսկներ» սյուիտի «Quejas o la Maja y el Ruiseсor» մեներգի ազդեցությամբ:

«Բսամե մուչո» նշանակում է «Ինձ կրքոտ համբուրիր», սակայն Կոնսուէլոն խոստովանել է, որ երգը գրելու պահին ինքը նույնիսկ մեկ անգամ համբուրված չի եղել:

Հետագայում Վելասկեսը բազմաթիվ երգեր, սոնատներ, օրատորիաներ ու սիմֆոնիաներ է գրել, բայց միակ հիթը դարձել է միայն «Բեսամե մուչո» -ն, որը նրան այնքան եկամուտ է ապահովել, որ նա ապրել է առանց կարիքի, ուղևորություններ է կատարել աշխարհով մեկ և եռահարկ տուն է կառուցել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2307 | 0 | 0
Facebook