Идет загрузка...
Сегодня:  Пятница, 10 Мая, 2024 года

Статьи

Անհեթերթ (աբսուրդ) ժանրի երեք հրեական անեկդոտ

10:29, Четверг, 30 Июня, 2022 года
Անհեթերթ (աբսուրդ) ժանրի երեք հրեական անեկդոտ

Գերմանիայում ֆաշիստական ռեժիմի հաստատման առաջին տարում մի հրեա սրճարանում հանդիպում է իր ծանոթ մեկ այլ հրեայի, որն ընթերցելիս է լինում հակասեմիտական «Der Stürmer» թերթը:

«Ո՞նց ես կարողանում կարդալ այդ սարսափելի թերթը», զայրույթով հարցնում է առաջին հրեան:

«Շա՛տ հանգիստ, - պատասխանում է թերթն ընթերցող հրեան: - Հրեական բոլոր թերթերում միայն վատ նորություններ են, ամենուրեք բռնաճնշումներ ու հակասեմիտիզմ…Մինչդեռ այս թերթը շարունակ գրում է, թե մենք ենք աշխարհի տերը և վերահսկում ենք բոլորին: Այսպիսի թերթի ընթերցումը շատ առողջարար է»:

***
     Հայրը որդուն ասում է.

-Որդի՛ս, մի հանելուկ եմ ուզում քեզ առաջադրել: Ուրախ կլինեմ, եթե կարողանաս այն լուծել…Ի՞նչն է կանաչ, խոնավ, պատից կառչած և որը սուլում է:

-Չգիտե՛մ, հայրի՛կ:

Հայրն արձագանքում է.

-Դա տառեխն է:

-Տառե՞խը: Մի՞թե…Բայց տառեխը պատից չի կառչում:

-Եթե դու նրան մեխես պատին, - արձագանքում է հայրը, - նա կարող է պատից կառչած լինել:

-Բայց տառեխը, - ասում է տղան, ո՛չ կանաչ է, ոչ էլ խոնավ:

-Եթե դու այն կանաչ գույնով նկարես, կանաչ կլինի և քանի դեռ նկարը չի չորացել, խոնավ է, - պատասխանում է հայրը:

-Բայց այն չի կարող սուլել, - առարկում է որդին:

-Հանելուկի մեխը հենց սա՛ է…և դա նրա համար է, որպեսզի հանելուկի լուծումը շատ հեշտ չլինի:

***

Ռուսաստանի Ալեքսանդր 2-րդ կայսրի սպանությունից հետո կառավարության՝ Ուկրաինայում աշխատող մի ներկայացուցիչ սպառում է տեղի հրեական համայնքի հոգևոր առաջնորդներից մեկին՝ ռաբինին.

«Ես կարծում եմ, որ դու գիտես, թե ով է կանգնած այդ սպանության հետևում»:

«Ես չգիտեմ, - պատասխանում է ռաբինը, - ես ոչինչ չգիտեմ, բայց կառավարությունը ինչպես միշտ շուտով եզրակացնելու է, թե ովքեր են սպանողները. դրանք լինելու են հրեաներն ու ծխնելույզ մաքրողները»: Այս պատասխանը զարմացնում է կառավարության ներկայացուցչին, և նա հարցնում է.

«Իսկ ինչո՞ւ ծխնելույզ մաքրողները»:

Ռաբինը պատասխանում է. «Իսկ ինչո՞ւ հրեաները»:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1145 | 0 | 0
Facebook