Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Վոլտերի վերջին խոսքերը մահվանից առաջ

01:43, Вторник, 28 Июня, 2022 года
Վոլտերի վերջին խոսքերը մահվանից առաջ

Եվրոպայով մեկ բազմամյա դեգերումներից հետո ֆրանսիացի փիլիսոփա, գրող, պատմաբան Վոլտերը (1694 – 1778 թթ.) վերջապես վերադարձել է Փարիզ: Դա տեղի է ունեցել նրա մահվան տարում՝ 1778 թվականին: Նա առանձնատուն է գնել Փարիզի Ռիշելե փողոցում և սկսել է եռանդով աշխատել նոր ստեղծագործության՝ «Ագաֆոկլես» ողբերգության և ֆրանսերեն լեզվի ակադեմիական բառարանի նախագծի վրա: Բայց հենց այդ ժամանակաշրջանում էլ նա մարմնական ուժեղ ցավեր է ունեցել և ստիպված է եղել ափիոնի (օփիում) մեծ չափաբաժիններ ընդունել:

Մայիս ամսին ուժեղ սրացում է սկսվել ու հաճախակի կրկնվել: Բժիշկ Տրոշենը շագանակագեղձի քաղցկեղ է արձանագրել, իսկ մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ փիլիսոփային ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Հիվանդը շատ է տանջվել: Մայիսի 30-ին նրա ազգականը՝ վանահայր Մինյոն, կանչել է վանահայր Գոթիեին և սուրբ Սյուլպիս եկեղեցու առաջնորդ Տերսակին: Նրանք մտել են մահացողի ննջարան: Ամբողջ կյանքում եկեղեցու և կղերականության դեմ անզիջում պայքար մղած Վոլտերը չի ճանաչել կամ ձևացրել է, թե չի ճանաչում նրանց, բայց ասել է. «Թողե՛ք հանգիստ մեռնեմ»:

Երեկոյան ժամը տասնմեկին նա դիմել է իր մահճակալի մոտ կանգնած ծառային՝ ասելով.

«Մնա՛ս բարով, թանկագի՛ն Մորեն, ես մահանում եմ»: Այս խոսքերին հաջորդել է վայրկյանական մահը:

Նկարում՝ Կարճ տաբատը հագնելու ընթացքում Վոլտերը նամակ է թելադրում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1271 | 0 | 0
Facebook