Идет загрузка...
Сегодня:  Среда, 07 Декабря, 2022 года
Օդնոկլասնիկի

Статьи

Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (5)

21:00, Пятница, 06 Мая, 2022 года
Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (5)

Դեցեմվիրատի (10 անձի իշխանություն) ժամանակաշջանից տասը տարի անց արդեն լինելով 80 տարեկան ծերունի, Սինսինատուսը ևս մեկ անգամ հրավիրվել է վեց ամսով ղեկավարել հանրապետությունը՝ ստանձնել դիկտատորական լիազորություններ: Մ.թ.ա. 440 թվականին Հռոմը սովի է մատնված եղել: Տրիբունները սենատին հարկադրել են «prefectus annonae» նշանակել պատրիկական դասի ներկայացուցիչ Մինուցիոսին: Նրան չի հաջողվել բարելավել ողբերգական վիճակը. Ստրուկների ամենօրյա սննդի չափաբաժինը կրճատվել է, և թանկությունն այնպիսի չափեր է ընդունել, որ շատ պլեբեյներ դանդաղ սովամահությունից փրկվելու համար Տիբր գետն են նետվել: Այդ ժամանակ մի շատ հարուստ պլեբեյ՝ ՍպուրիոսՄելիոս անունով, Էտրուրիայում մեծ քանակությամբ հաց է գնել, ուղարկել է Հռոմ և սկսել է բավականին էժան գնով վաճառել, իսկ աղքատներին՝ անվճար բաշխել: Բնականաբար, այս կերպ նա արժանացել է ժողովրդի սիրուն ու նվիրվածությանը՝ մանավանդ որ պատրիկները ժողովրդի ծանր վիճակին անահաղորդ են եղել: Մինուցիոսը հաջորդ տարում էլ մնացել է իր պաշտոնին, բայց նրա ջանքերն առաջվա պես անպտուղ են եղել: Իսկ Մելիոսի հեղինակությունը շարունակ աճել է: Այս մեծահարուստ պլեբեյի շահադիտական բարեգործությունը պատրիկներին դուր չի եկել. Նրանք համոզված են եղել, որ նա ժողովրդի համակրանքն է փնտրում, որպեսզի այդ ճանապարհով Հռոմում տիրապետող կարգավիճակ ձեռք բերի: Մինուցիոսն ինքն է սենատում հայտարարել, որ Մելիոսի տանը շատ զենք է կուտակված, որ այնտեղ գաղտնի հավաքներ են տեղի ունենում, և որ տան տերը մտադիր է վերականգնել միապետությունը, պարզապես հեղաշրջման ժամկետը դեռ հստակեցված չէ, իսկ մնացյալ ամեն ինչ պատրաստ է՝ տրիբունները կաշառված են ազատությանը դավաճանելու համար և զանգվածների առաջնորդողներին արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ, թե ինչ դերակատարում են ունենալու հեղաշրջման մեջ: Երբ սենատորները կոնսուլներին նախատել են, որ նրանք անփութորեն են վերաբերվել քաղաքի անվտանգությանը, նրանցից մեկը, որպես արդարացում, ասել է, թե տրիբունների միջամտության իրավունքը կոնսուլներին զրկում է այդպիսի իրավիճակներում միջամտելու իրավունքից և պահանջել է այնպիսի մեկին դիկտատոր ընտրել, որը կոշտ ու հաստատական բնավորություն ունենա, որովհետև միայն դիկտատորն է ազատված օրենքի սահմանափակող դրույթներից: Այս հանգամանքը սենատին առիթ է տվել դիկտատոր ընտրել ծերունի Սինսինատուսին, քանի որ նրա բնավորությունն ամենից շատն է համապատասխանել այդ պաշտոնին:

Սինսինատուսն սկզբում հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե իր հասակի ծերունին այդպիսի ծանր պայքարում պատրիկներին որևէ օգուտ չի կարող տալ, բայց երբ նրան բոլոր կողմերից սկսել են վստահեցնել, որ նա իմաստունությամբ ու հաստատակամությամբ գերազանցում է բոլորին, Սինսինատուսն ընդունել է պաշտոնը՝ աղաչելով անմահ աստվածներին, որ այդ կրիտիկական ժամանակաշրջանում ինքն հանկարծ պետությանը վնաս կամ անպատվություն չպատճառի: Նա իր «magister equitum» է նշանակել Գայուս Սերվիլիուս Ահալային, որից մեկ օր անց քաղաքի հրապարակում պարեկներ է կանգնեցրել: Իր մերձավորներով շրջապատվածՄելիոսն ամբոխի հետ հայտնվել է հրապարակում և հարցրել է պարեկներ տեղակայելու պատճառը. «magister equitum» -ը մոտեցել է Մելիոսին ու ասել. «Դիկտատորը քեզ իր մոտ է կանչում»: Վախեցած Մելիոսն հարցրել է, թե իրենից ինչ է ուզում Սինսինատուսը և արագ թաքնվել է իր կողմնակիցների թիկունքում: Ագալոսը վազել է նրա հետևից և դաշունահարել է: Արյունոտված վիճակում Ահալան ներկայացել է դիկտատորին ու հայտարարել, որ Մելիոսն իրեն հրել է ու փորձել է ժողովրդին հանել իր դեմ, որի համար արժանիորեն պատժվել է: Դիկտատորն ասել է. «Շնորհակալ եմ, Գայոս Սերվիլիուս, սխրանքի համար, որով դու պետությանը վերադարձրեցիր ազատությունը»: Ժողովուրդի մեջ հուզումներ են սկսվել. մարդիկ պատրաստվել են արյունոտ վրեժ լուծել, բայց երբ զայրացած ամբոխի առաջ հայտնվել է Սինսինատուսը՝ սենատորների գլուխ անցած և մերկացված սրերը ձեռքին պատրիկ հեծյալներով շրջապատված, վախեցել են ու հնազանդվել: Դիկտատորի հրամանով Մելիոսի տունը քանդվել է, և տեղանքը, որտեղ կառուցված է եղել այն, երկար ժամանակ ամայի է մնացել՝ «ի հիշատակ աստվածների համար մերժելի դավադրության ոչնչացման»:

***

ԱՄՆ-ում Սինսինատուսի կերպարը հաճախ մերձեցրել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կերպարին, քանի որ վերջինս, ինչպես Սինսինատուսը, անկախության պատերազմի ավարտից հետո, 1783 թվականին, վերադարձել է Վիրջինիա նահանգով հոսող Պոտոմակ գետի ափին գտնվող իր դաստակերտ: Նույն տարում նորաստեղծ ԱՄՆ-ի սպաները հիմնել են «Սինսինատուսի միաբանություն», կամ «Սինսինատուսի ընկերակցություն», որի նախագահ է ընտրվել Վաշինգտոնը: Մեդալը, որ կրում են միաբանության անդամները, կենտրոնում ներկայացնում է Սինսինատուսին իր արորի հետ:

Օհայո նահանգի գլխավոր քաղաքներից մեկին տրվել է Սինսինատի (Ցինցինատի) անունը՝ ի պատիվ վերոհիշյալ միաբանության ու Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսի:

Ի դեպ, «Սինսինատուս» -ը եղել հանրահայտ Էդուարդ Սնոուդենի առաջին կեղծանունը:

Նկարում՝ Ահալան Սինսինատուսին է ներկայացնում Մելիոսի դիակը:


    
ԱՄՆ Օհայո նահանգի Սինսինատի քաղաքը:
ԱՄՆ Օհայո նահանգի Սինսինատի քաղաքը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
784 | 0 | 0
Facebook