Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Суббота, 07 Декабря, 2024 года

Статьи

Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (3)

16:33, Среда, 04 Мая, 2022 года
Հայրենասիրության, չափավորության, համեստության և այլ առաքինությունների նախատիպ Լուցիուս Քվինկտիուս Սինսինատուսը (3)

Պատրիկներն ամեն ինչ նախապատրաստած են եղել պետական հեղաշրջման համար, բայց նրանց ծրագիրը չի իրականացել: Հավանաբար, ժողովուրդն այնպիսի սպառնալից կեցվածք է ընդունել, որ վերնախավը վախեցել է, թե նրանք ծայրահեղ միջոցների կդիմեն: Ստեղծված լարվածությունը լիցքաթափվել է համաձայնությամբ. սենատորները քվեարկել են այն բանի օգտին, որ «տրիբուններն այդ տարի չեն ներկայացնի իրենց առաջարկած օրենքը, իսկ պատրիկները բանակը պարիսպներից դուրս չեն հանի»: Սենատը նաև պահանջել է, որ պլեբեյները հաջորդ տարվա համար տրիբուններ չընտրեն այն անձանց, որոնք արդեն իսկ այդ պաշտոնին են եղել ու ամենայն կրքոտությամբ պաշտպանել են «Տերենտիլիուսի օրենք» -ը: Բայց ժողովուրդը չի համաձայնել իրականացնել այդ պահանջը, որի հետևանքով պատրիկներն էլ ցանկացել են հաջորդ տարվա համար կոնսուլ ընտրել նույն Սինսինատուսին: Բայց Սինսինատուսը կտրականորեն հրաժարվել է այդ պատվից՝ միգուցե այն պատճառով, որ այդ կերպ նշանակումը նրան հակաօրինական է թվացել, կամ էլ այն պատճառով, որ նա հույսը կորցրած է եղել, թե պայքարը պլեբեյների իրավունքների դեմ հաջող ավարտ կունենա: Նա իր մերժումը պատճառաբանել է նրանով, թե եթե ինքը համաձայնի լքել խաղաղ կյանքն ու իր դաստակերտը, ապա դա կանի միայն քաղաքացիական պատերազմի և անարխիայի սպառնալիքից հանրապետությունը փրկելու համար:

Կոնսուլի պաշտոնը թողնելուց երկու տարի անց (մ.թ.ա. 458 թ.) Սինսինատուսը, արտաքին թշնամու լուրջ սպառնալիքի պայմաններում դիկտատորի պաշտոնի է կոչվել: Տարիներ շարունակ էվկերի և Վոլսկերի դեմ պատերազմող հռոմեացիները տեսել են, որ նրանք ավելի ու ավելի համարձակորեն են իրենց լեռներից ներխուժումներ կատարում Լացիումի հարթավայրային շրջաններ: 468 թվականից ի վեր ժանտախտից ու այլ պատուհասներից թուլացած հռոմեացիներից այդ պատերազմներում հաջողությունը երես էր թեքել: Վոլսկերն իրենց իշխանությունը տարածվել էին մինչև Անցիում, իսկ էնկերն ամրապնդվել են Տուսկուլումայի մոտ գտնվող Ալգիդոս լեռան վրա ու այդտեղից ամայացնող արշավանքներ են կատարել Հռոմի դաշնակից Լացիումի բնակավայրերի վրա ու նույնիսկ հասել են Հռոմի պարիսպներին: Վերն հիշատակված 458 թվականին նրանք ուխտադրժորեն խախտել են մի քանի օր առաջ կնքած խաղաղության պայմանագիրը և, ամայացված Լացիումը կտրել անցնելով, ճամբար են խփել Ալգիդում: Հռոմեացիները դեսպանություն են ուղարկել Ալգիդ, որպեսզի բողոքարկեն այդ ուխտադրժությունը, բայց դեսպանները վտարվել են Ալգիդից: Էվկերի առաջնորդ Գրակքոս Քլելիոսն ամբարտավանորեն հայտարարել է, թե ինքն ավելի կարևոր գործեր ունի և որ դեսպանները կարող են իրենց տրված հանձնարաությունը փոխանցել իր վրանի կողքին աճած կաղնուն: Այդ անպատվության վրեժը հանելու համար հռոմեացիները, կոնսուլ Մինուցիոսի գլխավորությամբ, զորք են ուղարկել էվկերի դեմ: Բայց Մունցիոսը պատշաճ արագությամբ ու հմտությամբ չի գործել, և էվկերը շրջապատել են նրան գիշերվա ընթացքում կառուցված պարսպով: Միայն հռոմեացի հինգ հեծյալ է կարողացել դժվարությամբ ճեղքել շրջափակումը և Հռոմին տեղեկացնել կատարվածի մասին: Հռոմի բնակիչներին այնպիսի սարսափ է պատել, որ կածես թշնամին շրջապատած է եղել ոչ թե զորքերի ճամբարը, այլ ամբողջ քաղաքը: Թվացել է, թե միայն մի մարդ կարող է պետությունը կործանումից փրկել: Այդ մարդը եղել է Տիբր գետի մյուս ափի մերձակա չորս յուգեր հողակտորի վրա իր ընտանիքի հետ աղքատության մեջ ապրող Քվինտուս Սինսինատուսը: Կոնսուլ Նաուցիուսը, սենատի հանձնարարությամբ, նրան դիկտատորի աստիճանի է բարձրացրել: Այս նշանակման մասին լուրով Սինսինատուսի մոտ ուղարկված սենատական հանձնակատարը ծերունուն «բռնացրել է» կիսամերկ, փոշու մեջ կորած վիճակում: Նա գութանով հողը հերկելիս է եղել: Հանձնակատարը Սինսինատուսին խնդրել է տոգա հագնել, որպեսզի լսի սենատի հանձնարարությունը: Ծերունին իր կնոջը՝ Ռասիլիային, կարգադրել է խրճիթից բերել տոգան, և, երբ լվացվել է ու այդ հագուստը հագել, հանձնակատարը տեղեկացրել է նրան դիկտատոր նշանակելու մասին և խնդրել է անմիջապես Հռոմ մեկնել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1887 | 0 | 0
Facebook