Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Պետական կառույց
Սիամանթոյի անվան դպրոց
162siamanto@rambler.ru
idallakyan@mail.ru
010728061
ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի 4
Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի պատմությունը

1973 թվականին հարավարևմտյան թաղամասում իր հյուրընկալ դռները բացեց N162 միջնակարգ դպրոցը: Թաղամասի բնակիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին նոր դպրոցի ծնունդը: Դպրոցն ունի 9 մասնաշենք, որը բավարարել է կաբինետային համակարգով աշխատելուն:
Դպրոցի հիմնադիր տնօրենը եղել է ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ Գրիգոր Մաթևոսի Մաթևոսյանը, որը նորաստեղծ մանկավարժական կոլեկտիվի հետ դրել է կրթօջախի պատմության հիմնաքարը:
Տարիների ընթացքում դպրոցը ստեղծել է իր ավանդույթները` ձեռք բերելով ճանաչում և մեծ հեղինակություն:
Կրթօջախն աշխատել է վարժարանային համակարգով` մասնագիտական կողնորոշում տալով իր սաներին:
N162 միջնակարգ դպրոցի շրջանավարտները, կրթություն ստանալով ուսումնական տարբեր հաստատություններում, տարիների ընթացքում ձևավորեցին թաղամասի մտավորականության սերուցքը:
Դպրոցի պատմությունը կերտելու մեջ իրենց ավանդն են ունեցել նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից ուսուցիչները` Գրիգոր Մաթևոսյանը, Հարություն Զոհրաբյանը, Պատվական Աճեմյանը, Գոււրգեն Սաղյանը, Արշամ Խաչատրյանը, Սուրեն Տոնոյանը, որոնց արժանի հետևորդները դարձան դպրոցի մի շարք շրջանավարտներ` հերոսանալով Արցախյան ազատամարտում:
Հիմնադիր տնօրենի գործը շարունակել է նույն դպրոցի փոխտնօրեն Ս. Վ. Հակոբյանը: Տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի եռանդն ու նվիրումը ըստ արժանվույն գնահատվեցին: 2001-2002 ուստարում ՀՀ Կրթության վարչության կողմից դպրոցն արժանացել է կոչմանը: 2004-2005 ուստարում տնօրեն Սիլվա Հակոբյանը արժանացել է կոչմանը:
1994 թվականին դպրոցն անվանակոչվել է արևմտահայ մեծանուն բանաստեղծի` Սիամանթոյի / Ատոմ Յարճանյան/ անունով:
Սիամանթոյի անվան դպրոցը փայլել է նաև շրջանային, քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում: Դպրոցի սաները օլիմպիադաներում բազմիցս հաղթող են ճանաչվել:
Անվանակոչումից հետո դպրոցում ավանդական է դարձել Սիամանթոյական շաբաթի անցկացումը:
Իր պատմության ընթացքում դպրոցը ստեղծել է բազմաթիվ ավանդույթներ` ուսուցչի երդման և օծման արարողություն, առաջին դասարանցիների օծման օր, , , երգի և ասմունքի փառատոն, նորաձևության մրցույթ: Դպրոցը կարևորում է ոչ միայն գրական-գեղարվեստական, այլև ռազմահայրենասիրական դաստիարակություն ապահովող միջոցառումները:
Դպրոցի թատերական խմբակի փոքրիկ դերասանները մասնակցել են փառատոնին, բեմադրվել են շատ ներկայացումներ, որոնցից մի քանիսը ցուցադրվել են նաև հեռուստատեսությամբ: Դպրոցում բեմադրվել են ոչ միայն հայ, այլև համաշխարհային դասականների ստեղծագործություններից` , , , , , , , , հատվածներ : Կազմակերպվել են ցերեկույթ-բեմականացումներ` նվիրված հայ գրողների կյանքին և ստեղծագործությանը` Չարենց, Սարոյան, Սիամանթո, Դաշտենց, Նարեկացի, Բակունց, Թումանյան, Սայաթ-Նովա: Կազմակերպվել են հանդիպումներ գրողների, երգիչների, դերասանների հետ: Դպրոցը հրատարակում է իր թերթը վերնագրով:
2008թ. դպրոցի տնօրեն է ընտրվել բանիմաց, կազմակերպչական ջիղով օժտված Ա. Հ. Ստեփանյանը: Պահպանելով դպրոցում ստեղծված լավագույն ավանդույթները` Ա. Հ. Ստեփանյանը դրանց ավելացնում է նորերը:
Ա. Հ. Ստեփանյանը տնօրինության կարճ ժամանակահատվածում արժանացել է պատվոգրերի և մրցանակների: Դպրոցը հագեցված է ուսումնական գործընթացի բարձր որակ ապահովող նորագույն տեխնիկայով` էլեկտրոնային գրատախտակով, համակարգիչներով, ունի համացանց, տեսադարան, նոր սպորտային սարքավորումներով հագեցած մարզասրահ:
2770898
12.11.2015
RSS Feeds