Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե ընդդիմությունը միասին ունենա 33 մանդատ, կկարողանա իշխանություններին զսպել, իսկ եթե մեզանից մեկը հետո միանա իշխանությանը, կպարզվի, որ մեր մեջ ական է եղել»

12:42, չորեքշաբթի, 01 մայիսի, 2013 թ.
«Եթե ընդդիմությունը միասին ունենա 33 մանդատ, կկարողանա իշխանություններին զսպել, իսկ եթե մեզանից մեկը հետո միանա իշխանությանը, կպարզվի, որ մեր մեջ ական է եղել»
     «Գոյություն ունի նախագահի աթոռ, որին մոտ լինողներն են միայն ամեն ինչից օգտվում և այս դրվածքը եղել է 3 նախագահների օրոք էլ, ուստի ժամանակն է քանդելու այս մենիշխանությունը: Սրան հասնելու հեշտ ճանապարհ էր ընդդիմադիր ուժերի միավորումն ու միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելը: Այդ ժամանակ ընդդիմադիր ուժերի նման խայտաբղետություն չէր լինի, այլ միայն «սև» և «սպիտակ» ուժեր կունենայինք` հեշտացնելով նաև ընտրողի գործը, որն ամեն առիթի բարձրացնում է այս հարցը: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ. հետընտրական դաշինքի հնարավորությունը դեռ առջևում է: Եթե մենք բոլորս միասին ունենանք 33 մանդատ, ապա կկարողանանք իշխանություններին զսպել, իսկ եթե մեզանից մեկը հետո միանա իշխանություններին, կպարզվի, որ մեր մեջ ական է եղել: Քաղաքային իշխանությունն ընդդիմության ձեռքը վերցնելը շատ ավելի կարևոր է, իսկ մնացած հարցերն ածանցյալ են` աղբահանություն, կանաչապատում և այլն: Կարող ենք նման 10 խնդիր առաջադրել, բայց դրանք չենք լուծվի, եթե գլխավոր նպատակին չհասնենք, որովհետև աղբահանությունը մեկի մենաշնորհ է, կանաչապատումը` մեկ ուրիշի: Օրինակ` եթե ճակատամարտը տանուլ տրվի, 5 պատճառ կգտնվի, բայց այն 4-ն էական չեն, եթե կա առաջինը` փամփուշտ չկար: Ես այսօր մի բանավեճի ժամանակ առաջարկեցի ընդդիմադիր ուժերին հայտարարել, որ կմիավորվենք, բայց վճռական ոչ մի խոսք չլսեցի այդպես էլ» , - արաբկիրցիներին դիմեց Արմեն Ռուստամյանը:
    
     Վերջինը նաև շեշտեց, որ ՀՀ-ում ԳՄ ներկայացուցիչներն ու փոխներկայացուցիչներն են որոշում կայացնողը:
    
     Իր հերթին ՀՀ ԳՄ փոխներկայացուցիչ, ցուցակի 3-րդ տեղը զբացեղնող Արսեն Համբարձումյանը, վերադառնալով աղբահանության խնդրին, շեշտեց. «Ճապոնացիներն ուզում էին լուրջ գործ անել, բայց նրանց կուլտուրական ճանապարհեցին, որովհետև մոնոպոլիա է: Հողի աճուրդները ոնց իրենց ձեռք է տալիս անում են կամ ում ուզում հատկացնում են, իսկ տասնյակ միլիոններ իրենց գրպանն է միայն մտնում: Նայեք, ինչ է կատարվում գերեզմանների համար հատկացված տարածքներում, մաս-մաս են արել և վաճառում են, մինչդեռ որոշակի հողատարածք պետք է անվճար տրվի: Երևանը չի զարգանում, բայց պատգամավորներից շատ են գործուղման մեկնում քաղաքապետարանի աշխատակիցները: Եթե օրենսդիր մարմնի դեպքում 150 մլն. դրամ է գործուղման համար հատկացվող գումարը, ապա քաղաքապետարանում դեպքում` 70: Վերջինը մեծ գումար է, բայց սա էլ հերիք չէ, 4 անգամ գերազանցել են այն: Վահան Հովհաննիսյանը լավ ասեց երեկ, որ ռաբիզներին ու անգրագետներին պետք է դուրս հանել քաղաքային կառավարման համակարգից, որ իրենց ռաբիզ ճաշակը չպարտադրեն մեզ»:
    
     Վերջում` ամսի 5-ին` համար 5-ին:
    
     HayNews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3224 | 0 | 0
Facebook