Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՅԴ պայքարը կրիմինալը մաքրելու համար է

18:25, երեքշաբթի, 30 ապրիլի, 2013 թ.
ՀՅԴ պայքարը կրիմինալը մաքրելու համար է

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Lragir.am-ի հետզրույցում նշեց, որ երբ որ պաշտոնյաները մեծ ունեցվածք են ունենում, դա միշտ էլ հարցականներ է առաջացնում, և զարմանալի չէ, որ Երևանիքաղաքապետի ունեցվածքի հարցը բարձրացվել է:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հարցով ՀԱԿ կուսակացությանկողմից Գլխավոր դատախազություն ուղղված դիմումին, ՎահանՀովհաննիսյանը նշեց, որ եթե լինեն ապացույցներ, որ դա արդարաշխատանքով ձեռք բերված կարողություն է, խնդիր չկա:

«Պարզապես պրոբլեմն այն է, որ պաշտոն զբաղեցնողն էդգործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, էստեղ կա հակասություն: Եթե սա արդար ժառանգված է, էլի հարց չունենք, բայց էդ դեպքումառաջանում է հարց՝ ումի՞ց է ժառանգված: Եթե էլի պաշտոնյայից, որընույնպես իր պաշտոնը բիզնեսի մեջ օգտագործելու իրավունք չուներ կամգոնե այդ իրավունքը սահմանափակված էր, սրանք բոլորը հարցեր են: Դիմել են դատախազություն, թող դատախազությունը պատասխանի», -ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե ՀԱԿ անդամների մոտկասկածներն այնքան ծանրակշիռ են, որ կարող են դրանց հիման վրաապացույցներ ձեռք բերել և մեղադրանք առաջ քաշել, ուրեմն ինչ-որհավելյալ ինֆորմացիա ունեն:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այսօր իրենք պայքար են տանում այներևույթի դեմ, որ որոշ պաշտոնյաներ փոխկապակցված են բիզնեսին: Ըստնրա՝ կոռուպցիան հենց դա է, կոռուպցիան իշխանության և բիզնեսի, հանցավոր բիզնեսի սերտաճումն է:

«Հայաստանում, ցավոք սրտի, և բոլոր հետխորհրդայինպետություններում, առաջին բիզնեսն ունեցել է կրիմինալ արմատներ: Իհարկե, նրանք, ովքեր հիմա դիմում են, էդ համակարգն իրենց ժամանակէ ներդրվել, պետք է արդար լինել ու դա էլ ասել: Բիզնեսի արմատներըորպես կանոն գնում են դեպի կրիմինալ հեղախոխական շրջաններ, բայցինչ-որ ժամանակ անց այդ ամենը պետք է մաքրվի: Մեր պայքարըՀայաստանում դա մաքրելու համար է, ես չեմ բացառում, որ ուրիշ ուժեր էլայս պայքարում արդար և ազնիվ են», - ընդգծեց նա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3292 | 0 | 0
Facebook