Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձեր օգնության ու խորհրդի կարիքն ունեմ. մորս դատի են տվել

kaleian
Հեղինակ`
kaleian
15:51, կիրակի, 07 ապրիլի, 2013 թ.
Ձեր օգնության ու խորհրդի կարիքն ունեմ. մորս դատի են տվել
     Այսօր` իմ ծննդյան օրը, որը համընկնում է մայրության և գեղեցկության տոնի հետ, կարծես թէ կրկնակի տոն պետք է լինի ընտանիքիս ու հատկապես մորս համար, բայց ցավոք …
     Հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղից չեմ կարողանում միայնակ ելք գտնել:
     Մեկ տարի առաջ մայրիկիս շտապ օգնության մեքենայով՜ սրտամկանի սուր ինֆարկտով տեղափոխեցինք ԵրՊԲՀ Համալսարաական թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկը ստուգելուց հետո դուրս եկավ հիվանդասենյակից և ասեց, որ ես ընդամենը 10 րոպե ժամանակ ունեմ, այսինքն կամ վճարում եմ, կամ հիվանդին, այսինքն մայրիկիս, հետ եք տանում տուն: Իհարկե այլ ելք չկար, անգամ մտածելու մասին խոսք չկար: Խնդրանքներիցս հետո համաձայնեցնեցին իմ ստորագրությամբ մայրիկիս վիրահատելու: Մի կերպ 400000 դրամ վճարեցի, մնացած 635000 դրամն առ այսօր չեմ կարողացել վճարել: Հիմա էլ խեղճ 77 տարեկան մամայիս դատի են տվել:
     Երբեք չեմ շահարկել, բայց այսօր ստիպված եմ նշելու, որ մայրս այն կինն էր, որն աչքն անգամ չթարթեց, երբ ես լինելով նրա միակ տղան, մեկնեցի ռազմաճակատ: Պարգևատրվել եմ ՀՀ և ԼՂՀ պետական և գերատեսչական բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:
     Հիմա ես խորհրդի ու օգնության կարիք ունեմ, ինչպես վարվեմ նման դեպքում, ինչ խորհուրդ կտաք? Կխնդրեի Ձեր օգնությունը կառավարություն ջան: Կանխավ շնորհակալ եմ:
    
     Աղասի Կարապետյան
    
     Նյութի աղբյուրը` http://blognews.am/arm/news/48266/
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9034 | 5 | 0
Facebook