Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ հայ տղայի տխուր պատմությունը

kaleian
Հեղինակ`
kaleian
14:09, երկուշաբթի, 27 մայիսի, 2013 թ.
Փոքրիկ հայ տղայի տխուր պատմությունը

Գեղարքունիքի մարզում, քաղաք Վարդենիսին հարակից Ակունք մի գյուղում, երբ իրականացնում էինք «Բոլոր երեխաներին ինքնության իրավունք» ծրագիրը, որի նպատակը գտնել այն երեխաներին ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ և կատարվում էր մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվեց Նվեր Ենոքյանը: Շարժվելով բուժհաստատության տված հետքերով՝ բախվեցինք շատ ցավալի, բայց միևնույն ժամանակ լուսավոր մի պատմության: Կանգ առանք մի խարխլված, կոտրված ապակիներով, մաշված պատերով մի տան առաջ, որտեղ հանդիպեցինք Նվերին՝ այս պատմության «մեղավորին»: Հետո Նվերի տատիկը սկսեց պատմել իր պատմությունը և իբրև իր պատմության վկայություն՝ սեղանին լցրեց հին, անհասկանալի թղթերի մի կույտ, որը հանդիսանում էր որպես փաստաթուղթ՝ «ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» վերնագրով, և որը իրականում իրավաբանական ոչ մի ուժ չուներ: Պատմության սկիզբը 2003թ.-ի ապրիլի 15-ն է: Տարիներ առաջ, երբ տատիկն աշխատում էր Վարդենիսի ծննդատանը որպես հավաքարար, այստեղ են բերում ծննդաբերելու մի կնոջ, ով դեռ երեխային չունեցած, արդեն իսկ հրաժարվում է երեխայից, պատճառաբանելով, որ արդեն ունի 4 երեխա, ամուսինը հարբեցող է, հրաժարվել է իրենցից, իսկ նա միայնակ չի կարող մեծացնել ևս մեկ երեխայի: Այս նույն ժամանակ հիվանդանոցում աշխատող տատիկի տղայի ընտանիքը անհանգստացած էր երեխա չունենալու խնդրով (բայց աստծո կամոք, հետագայում, Նվերին որդեգրելուց հետո, այս ընտանիքը 15 տարի երեխա չունենալուց հետո, ծնվում են 2 հրաշք փոքրիկներ), և տատիկն արագ կողմնորոշվելով, խորհրդակցելով իր ամուսնու և տղայի հետ, վերջիններս համաձայնության գալով՝ առաջարկում են կնոջը, մի թղթի վրա նվիրատվություն-նամակ գրել և երեխային հանձնել իրենց, որը իբրև վկայում է, որ նվիրատվության արդյունքում երեխան պատկանում է տատիկին: Սակայն հիմա այս ընտանիքը ապրում է ծայրահեղ չքավորության մեջ: Տատիկի պատմելով, Նվերի կենսաբանական մայրը հայտնվել է մեկ էլ երեխայի ութ ամսեկան ժամանակ և գնացել է անվերադարձ: Եվ անտրամաբանական չէր լինի, որ այս ճանապարհով ձեռք բերած երեխային տատիկի ընտանիքը պիտի կոչեր ՆՎԵՐ…

Խնդրում ենք, եթե կան մարդիկ ովքեր կցանկանան իրենց օգնությունը ցուցաբերել Նվերին և իր ընտանիքին, ցանկացած միջոցներով, ապա արձագանքեք միասին կարող ենք այցելել և աջակցել (այլ կոնտակտներ ստանալու համար կարող եք ինձ գրել) …Չնայած՝ ի լուր ուրախության, Նվերը մինչ օրս չուներ անձը հաստատող փաստաթուղթ, բայց մեր ծրագրի շրջանակներում այն արդեն վերականգնվել է մեր և Վարդենիսի ՔԿԱԳ բաժնի պետ Աննա Սաղաթելյանի համատեղ ջանքերով:

Աղբյուրը` Janna Hakobyan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5834 | 0 | 0
Facebook