Հայ երեխաների նոր հաջողությունները ռոμոտաշինության ոլորտում
07:53, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Հավանել
0
Չհավանել
0
2912 | 0 | 0 | 0
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) 2016 թ. հայաստանյան փուլի հաղթող Arm Cyber Kids պատանեկան թիմը մասնակցել է Չինաստանի Գույան քաղաքում անցկացվող 18-րդ Ռոբոտների համաշխարհային պատանեկան մրցույթին (World Adolescent Robotics Competition, WARC): Հայ երեխաները մասնակցել են մրցույթին վերջինիս կազմա- կերպչի` Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիայի ընկերակցության (China Association for Science and Technology, CAST) հրավերով: Կազմակերպիչը նաեւ հոգացել է թիմի եւ մարզչի մասնակցության, այդ թվում` թռիչքի եւ կեցության բոլոր ծախսերը: Ընդհանուր առմամբ` այս տարի մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad) ավելի քան 60 եւ «Առաջին համաշխարհային մարտահրավեր» (First Global Challenge) մրցույթի ավելի քան 40 թիմ` աշխարհի տարբեր երկրներից: Arm Cyber Kids թիմը, որի անդամներն են քույր եւ եղբայր 12- ամյա Ինես եւ 10-ամյա Աշոտ Գասպարյանները, մրցել է «Սովորական մրցույթ» կատեգորիայի տարրական տարիքային խմբում` իր ռոբոտով պայքարելով 26 թիմի հետ: Թեժ պայքարի արդյունքում թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Թիմի մարզիչը երեխաների հայրն է: Մրցութային այս կատեգորիայի տարրական տարիքային խմբում հաղթել է Ռուսաստանի թիմը, 2-5-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի թիմերը: Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի թիմերը մրցել են հետեւյալ կատեգորիաներում` «Սովորական մրցույթ»` տարրական տարիքային խմբի համար, «Սովորական մրցույթ»` միջին տարիքային խմբի համար, եւ «Բաց մրցույթ»: Հայ երեխաների մասնակցությունն այս մրցույթին հնարավոր է դարձել` շնորհիվ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլին Arm Cyber Kids թիմի մասնակցության, քանի որ Ռոբոտների համաշխարհային պատանեկան մրցույթին մասնակցելու համար թիմը պետք է մասնակցած լինի իր երկրի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին եւ ունենա ազգային փուլի կազմակերպչի հաստատումն այդ մասին: Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի պաշտոնական եւ միակ լիազորված կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է: Հայաստանում ՌՀՕ-ի գործընկերն ու հովանավորն է Creative Educational Technologies (CET) ընկերությունը: |
+11 °C |
+10 °C
+21 °C
|
Վաղը` +21 °C |