Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արագած գյուղում ինքնասպան է եղել 4 երեխաների հայրը

Mihran
Հեղինակ`
Mihran
20:53, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Արագած գյուղում ինքնասպան է եղել 4 երեխաների հայրը
    

Երեկ՝մարտի 1-ին, Արագածոտնի մարզում ինքնասպան եղած 45-ամյա Անդրանիկ Հակոբյանը 2-րդ կարգի հաշմանդամ էր, չորս երեխաների հայր, տառապում էր գլխացավով, իսկ ինքնասպանություն գործելու ժամանակ եղել է գինովցած: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածի գյուղապետ Գագիկ Պողոսյանը, նշելով, որ նրանց ընտանիքը ոչ այդքան անապահով էր:

«Միջին ընտանիք էին, ինքը Չեռնոբիլի դեպքերից հետո մշտական գլխացավեր ուներ, ուներ նաեւ առողջական խնդիրներ, բայց ոչ կապված հոգեկան առողջության հետ», -ասաց նա, հավելելով, որ նա երբեք նույնիսկ ակնարկ չէր արել իր նման քայլ անելու մտադրության մասին: Գյուղապետի փոխանցմամբ` տղամարդը ինքնասպան է եղել իրենց տան աստիճանավանդակներից կախվելու միջոցով, նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են ընտանիքի անդամները ժամը 21: 00-ի սահմաններում: Ընտանիքը զբաղվում էր գյուղացիական տնտեսությամբ, տղաներից երկուսն ամուսնացած են:

- See more at: http://news.am/arm/news/142702.html#sthash.63lEFdhu.dpuf
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4620 | 0 | 0
Facebook