Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կապանի քաղաքապետն` իր պաշտոնանկության եւ Կապանում Սերժ Սարգսյանի պարտության մասին

Mihran
Հեղինակ`
Mihran
14:13, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
Կապանի քաղաքապետն` իր պաշտոնանկության եւ Կապանում Սերժ Սարգսյանի պարտության մասին

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մտադրություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Կապանի քաղաքապետը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման 100 օրը վերջերս է լրացել, իր պաշտոնանկության հարցը դրված չէ, ինքն էլ չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Կապանում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանից քիչ ձայն է ստացել, Աշոտ Հայրապետյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը տոկոսային հարաբերությամբ նույն ձայներն է հավաքել, ինչ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն: «Իսկ թե ինչու է ձայների մյուս մասն ամբողջությամբ տրվել Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ թե բաշխվել մյուս թեկնածուների միջեւ, այլ խնդիր է: Եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն մասնակցեին ընտրություններին իրենց թեկնածուով, միանշանակ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն չէր ստանա», - ասաց Աշոտ Հայրապետյանը: Կապանի քաղաքապետը նշեց, որ գուցե ինչ-որ տեղ իրենք թերացել են քարոզարշավը կազմակերպելու, անցկացնելու առումով:

Աշոտ Հայրապետյանը հերքեց մեզ հասած տեղեկությունները, թե Կապանում Սերժ Սարգսյանի պարտության պատճառով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նրա հետ շատ խիստ է խոսել, նույնիսկ հարվածել է բանալիների տրցակով: Կապանի քաղաքապետն ասաց, որ որեւէ միջադեպ իր եւ մարզպետի միջեւ չի եղել եւ չի կարող լինել:

Անդրադառնալով փետրվարի 27-ին Րաֆֆի Հովհաննիսյանի` Սյունիքի մարզ այցելությանը եւ բոլոր քաղաքներում հանրահավաքներ անցկացնելուն` նա նշեց, որ իրենք մտահոգված չեն այդ խնդրով:

- See more at: http://news.am/arm/news/142102.html#sthash.TsZA2ehY.dpuf
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3702 | 0 | 0
Facebook